Իրանի պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
Քաղաքականություն
20.05.2025 | 21:15
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Ազիզ Նասիրզադեի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։