«Չենք վստահում Փաշինյանին» ակցիա է իրականացվել Երևանում․ ՔՊ-ում իշխանություն կորցնելուց չեն վախենում

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժման աջակիցներն այսօր Երևանում իրականացրել են «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին» ակցիան։

«Այս ակցիայի էությունը կայանում է խորհրդանշական քվեարկության մեջ։ Արդեն հազարավոր քաղաքացիներ մոտեցել և իրենց անվստահությունն են հայտնել ստի և կեղծիքի իշխանությանը»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը և մյուս քաղաքացիներին առաջարկել մոտենալ և իրենց անվստահությունը հայտնել Փաշինյանին։

Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ տարի այս ժամանակահատվածում Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման գործընթացը համարելով հակահայկական՝ նախաձեռնել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Չնայած Փաշինյանի հեռացման պահանջով բազմամարդ հանրահավաքներ մեկնարկեցին, սակայն շարժումն աստիճանաբար մարեց՝ այդպես էլ չկարողանալով հասնել նպատակակետին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկմանը։ Բագրատ Գալստանյանը չի հայտարարել իր գլխավորած և հետագայում «Սրբազան պայքար» վերանվանված շարժումը դադարեցնելու մասին։ Մեկնարկից 1 տարի անց շարժումը «Չենք վստահում» ակցիան է իրականացնում՝ փորձելով ստանալ Փաշինյանին դեմ պայքարում հնարավորինս շատ քաղաքացիների աջակցությունը։

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի դեմ իրականացվող ակցիային՝ նշել է․ «Բագրատ Գալստանյանի աջակիցները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները, իրենց գործողություններով ազատ են և սահմանափակված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված նորմերով։ Եթե դրանց շրջանակներում են գործում, ոչինչ չունեմ մեկնաբանելու»։

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ՔՊ-ն իշխանությունը կկորցնի, Փաշինյանի թիմակից պատգամավորը պատասխանել է․ «Իշխանություն կորցնելուց չեմ վախենում, որովհետև 2018 թվականին իրականացված թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության իմաստն այն է, որ քաղաքական կուսակցությունները գան իշխանության և հեռանան իշխանությունից։ Մենք ընտրական գործընթացներով ապացուցել ենք, որ իշխանություն կորցնելուց չեն վախենում՝ առնվազն ՏԻՄ-երի մակարդակով։ Ինչ ուզում են, թող անեն՝ առանց խոչընդոտելու այլ քաղաքացիների իրավունքները և չվնասելով հանրային կարգը»։

Նարեկ Կիրակոսյան