Ռուս-ուկրաինական բանակցությունները «չարդարացրին» սպասումները. Մերց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա «անսասան դաժանությամբ» շարունակվող հարձակումների համար՝ հավելելով, որ ռուս-ուկրաինական հրադադարի շուրջ բանակցությունները նույնպես «չեն արդարացրել» սպասումները, փոխանցում է Euronews-ը։

Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերը խոստացել է շարունակել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով։ Մերցը և Մելոնին երկկողմ բանակցություններ են վարել Վատիկանում Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալությունից առաջ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ հանդիպելու Թուրքիայում, այն բանից հետո, երբ նա ինքն էր առաջարկել ուղիղ բանակցություններ՝ թեև ոչ նախագահական մակարդակով։

«Ստամբուլում բանակցությունները չարդարացրին մեր սպասումները՝ չնայած ուկրաինացի բանակցողների չափազանց կառուցողական վերաբերմունքին»,-հայտարարել է Մերցը։

Նշվում է, որ Ստամբուլում Կիևն ու Մոսկվան համաձայնության են եկել կողմերից յուրաքանչյուրին հանձնել 1000 ռազմագերի, ինչը կդառնա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ փոխանակումը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի օրը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի, ապա՝ Զելենսկու և ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ղեկավարների հետ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով։ Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները նաև նշել են, որ Եվրոպան հեռու է Ուկրաինա զորքեր տեղակայելու մասին խոսելուց, և որ ջանքերն այժմ կենտրոնացած են անվերապահ հրադադարի ապահովման վրա։

«Այս պահին զորքերի մասին խոսելու որևէ պատճառ չկա, մենք դրանից շատ հեռու ենք։ Մենք ուզում ենք, որ զենքերը դադարեն կրակել, սպանությունները դադարեն. սրանք են այն խնդիրները, որոնցով մենք ներկայումս զբաղվում ենք, և ուրիշ ոչինչ», – ասել է Մերցը։