ՊԵԿ-ը ցանկանում է իրենո՞վ անել աճուրդի հանված մեքենաները. «ՀԺ»

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին անարգել մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ, որտեղ պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ այն ավտոմեքենաներին, որոնք աճուրդի են հանված:

Նման ահազանգով armtimes.com-ի խմբագրություն դիմած քաղաքացուհի Սուսաննա Գալստյանը պատմեց, որ մի քանի օր է, ինչ չի կարողանում մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ: «Ավտոպարկը պատկանում է ՊԵԿ-ին, հասցեն գրված է՝ Սևանի փողոց 104, որտեղ գտնվում է ՊԵԿ-ի օրինական ավտոպարկը: Իմ եղբայրը գնաց, որպեսզի ծանոթանա մեքենաներին, նոր որոշենք՝ աճուրդին մասնակցենք, թե ոչ: Նախ՝ չթողեցին՝ ասացին, որ ավտոպարկը փակ է, ու վերջ: Որոշեցի ես գնամ, մտածելով, որ կարող է ընդառաջեն, որպես կինարմատ: Գնացի, դուռը բաց էր, հարցրեցի տնօրենին: Տնօրենը մուննաթով ասում է՝ գնա այստեղից, ես ոչ մի բանի մասին տեղեկություն չունեմ: Թղթերը հանել եմ ինտերնետից, որոնք կան, ցույց եմ տալիս, ասում եմ՝ ուզում եմ հասկանալ՝ մեքենան այստե՞ղ է, թե՞ ոչ»,- պատմեց Սուսաննա Գալստյանը՝ հավելելով, որ ինքն այդ պարկում չի տեսել մեքենաներ:

Նա նշեց, որ դրանից հետո զանգահարել է աճուրդի կենտրոն, որտեղից ուղղորդել են պետական գույքի վարչություն, այնտեղից էլ ասել են, որ ՊԵԿ-ի մեքենաների աճուրդով իրենք չեն զբաղվում և առաջարկել են գնալ պետգույքի կառավարման վարչությանը պատկանող Մերձավան գյուղի ավտոպարկ, որտեղ իրենց կողմից աճուրդի հանված մեքենաներն են տեղակայված: Քաղաքացուն պետգույքի կառավարման վարչությունից ասել են, որ նրա ընտրած ավտոմեքենաները ՊԵԿ-ինն են և չեն գտնվում իրենց ավտոպարկում:

«Ես եկել եմ ՊԵԿ, առավոտից այստեղ եմ եղել: Էլի զանգել էի ՊԵԿ-ի տրանսպորտի գծով վարչության պետ Արթուր Մանուկյանին, որը տարածքում չէր: Այսօր նորից գնացի ՊԵԿ, չեն ասում, թե այդ մեքենաներն ուր են: Կան ռուսական մակնիշի, Պրադո տեսակի մեքենաներ: Ուղղակի հարցն այն է, որ ՊԵԿ-ի մեքենաները շատ քիչ մաշվածություն ունեն: Օրինակ՝ ՃՈ-ի մեքենաները մաշված են»,- ասաց Սուսաննա Գալստյանը:

Մեր զրուցակիցը ասաց նաև, որ հիմնավոր կասկածներ ունի, որ մեքենաները ՊԵԿ-ը դիտավորյալ պահել է: «Ես կարծում եմ, որ իրենք այդ մեքենաները պահել են, որ իրենք առնեն: Ուղղակի պահել են ինչ-որ մի տեղ: Ինչո՞ւ է, օրինակ, պետգույքի ավտոպարկում նախագահականի, կառավարության ավտոմեքենաները կանգնած, իսկ ՊԵԿ-ինը՝ չկա»,- ասաց Սուսաննա Գալստյանը:

 

ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվականից մեր բանավոր հարցերին չպատասխանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել: ՊԵԿ-ի պարզաբանումը ստանալուն պես այն կհրապարակենք»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: