Ադրբեջանն այդպես էլ չի հավատում, որ «Իսկանդերը» հայերի սեփականությունն է. Թևան Պողոսյան

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Որևէ մեկը կասկած չուներ, որ Ադրբեջանին տրվող ռուսական զենքը  մի օր օգտագործվելու հայկական կողմի դեմ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝  ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը  ռուսաստանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլյան պատերազմում նաև Ռուսաստանից ձեռք բերված  զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել:

Պողոսյանը կարծում է, որ Զաքիր Հասանովը որևէ նոր բան չի ասել, փոխարենը նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի այն հայտարարության վրա, որ Ադրբեջանն ամեն օր նոր զենքեր է գնում և ունի շատ ավելի մեծ պայմանագրեր աշխարհով մեկ:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք ունեն հակահրթիռային զենք, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված ռուսական «Իսկանդերը»»:

«Իրենք այդպես էլ չեն հավատում, որ «Իսկանդերը» հայկական է, արտադրված է Ռուսաստանի կողմից, բայց այլևս հայկական է: Գուցե այդպես փորձում են հանդարտեցնել իրավիճակը՝ ասելով, որ դա հայերինը չէ և իրենց դեմ չի օգտագործվելու: Այստեղ պետք է ճիշտ ձևով աշխատել, որպեսզի ադրբեջանական հասարակությունը հասկանա՝ «Իսկանդերը» հայկական հրամանատարության տակ է և հայերի սեփականությունն է»,- ընդգծեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Բաքուն նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ ցանկություն ունեն Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ձեռք բերել:

«Պետք է դրանից դասեր քաղենք և հասկանանք՝ ինչպես պաշտպանությունը բարձրացնել, որ մեր տարածքի ցանկացած կետ լինի պաշտպանված՝ թե՛ առաջնագիծը, թե՛ մայրաքաղաքի կենտրոնը»,- ընդգծեց Պողոսյանը:

Մեր զրուցակիցը պատահական չի համարում նաև այն, որ ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցի համար ընտրել է ռուսական լրատվական գործակալությունը: Պողոսյանը հիշեցրեց՝ հայկական կողմը նաև տեղեկատվական պատերազմի մեջ է:

«Այդ ամենը Հասանովը կարող էր  իրենց մամուլում ասել, բայց ինքը հասկացել է, որ մի կրակոցով կարող է ավելի մեծ վնասներ պատճառել և ընտրել է ռուսական գործակալությունը՝ հասկանալով, որ դա միանգամից արձագանք կգտնի հայկական հասարակության մեջ, և հայկական հասարակությունը սկսելու է տառապել նրանից, թե Հասանովն ինչ է ասել»,- ընդգծեց Ազգային ժողովի նախկին պատգամավորը՝ եզրափակելով, որ Ռուսաստանը նման հնարավորություն ընձեռելով Ադրբեջանին սեպ է խրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ, որոնց հետ կապված դժգոհություններն առանց այն էլ քիչ չեն:

 

 

Շողիկ Գալստյան