Ուկրաինական կողմը հայտնում է, որ ՌԴ-ն շարունակում է հրետակոծությունները՝ չնայած Պուտինի հրադադարին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված միակողմանի եռօրյա հրադադարի երկրորդ գիշերվանից հետո Ուկրաինայի շրջանների ղեկավարները հայտնում են ռուսական բանակի կողմից շարունակվող հրետակոծության մասին։ Դնեպրոպետրովսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտարարել է, որ ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Նիկոպոլի, Պոկրովսկայա, Կրասնոգրիգորևսկայա, Միրովսկայա և Մարգանեց համայնքների վրա, նաև կրակ են բացել հրետանուց։ Վիրավորվել է 83-ամյա բնակիչ, վնասվել է երկու մասնավոր տուն։

Խարկովի մարզում երկու բնակավայրեր ենթարկվել են ռուսական հրետակոծության։ Վեց մարդ, այդ թվում՝ 11-ամյա երեխա, վիրավորվել են։ Խերսոնում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 60-ամյա բնակիչ, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Միայն մեկ օրում, տեղական վարչակազմի տվյալներով, տարածաշրջանի 17 բնակավայրեր ենթարկվել են Ռուսաստանի  կողմից հրետանային և ավիահարվածների, վնասվել է չորս բնակելի շենք, մեկ մարդ մահացել է։

Զապորոժիեի շրջանում ռուսական զորքերը մեկ օրում 220 հարված են հասցրել ութ բնակավայրերի վրա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ Վասիլևսկայա համայնքի հրետակոծության հետևանքով տեղի բնակիչ է զոհվել։ Իշխանությունները ստացել են բնակարանների, մասնավոր տների և ոչ բնակելի տարածքների ավերածությունների և վնասների ինը հաղորդում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 193 մարտական ​​բախում, ռուսական զորքերը մեկ հրթիռային և 18 ավիահարված են հասցրել ուկրաինական ստորաբաժանումների և բնակավայրերի դիրքերին, իրականացրել են մոտ 4,000 հարձակում՝ ներգրավելով 2,659 կամիկաձե անօդաչու թռչող սարք։

Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են անձնակազմի և տեխնիկայի կենտրոնացման 16 վայրի, երկու հրամանատարական կետի, հինգ հրետանային զենքի, մեկ ռազմական պահեստի և հակառակորդի չորս այլ կարևոր թիրախների։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր եռօրյա հրադադարի մասին՝ կապված պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։ Հրադադարն ուժի մեջ է երեք օր՝ մայիսի 8-ի Մոսկվայի ժամանակով 00:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 00:00-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, հստակեցրել էր, որ Կիևը չի ընդունում կարճաժամկետ հրադադարը և առաջարկում է հրադադար առնվազն 30 օրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի