Օդային մարտ՝ 125 կործանիչներով․ նոր մանրամասներ Հնդկաստանի և Պակիստանի բախումից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկաստանի և Պակիստանի կործանիչները մասնակցել են օդային մարտի, որը դարձել է ժամանակակից ավիացիայի պատմության մեջ  «ամենախոշորներից և ամենաերկարատևներից մեկը», հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան աղբյուրի։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 125 կործանիչ ավելի քան մեկ ժամ տևած մարտին, ընդ որում՝ կողմերից որևէ մեկը չի խախտել հարևան երկրի օդային տարածքը, և հրթիռների փոխանակումները տեղի են ունեցել մինչև 160 կիլոմետր հեռավորությունից։

Նշվում է, որ 2019 թվականին շատ ավելի փոքրածավալ օդային մարտից հետո կողմերից ոչ մեկը պատրաստ չէր իր օդաչուներին ուղարկել սահմանից այն կողմ։ Այդ ժամանակ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ էր խոցվել, օդաչուն զոհվել էր, նրա դին ցուցադրվել էր հեռուստատեսությամբ, նախքան Հնդկաստան վերադարձվելը։ Այս անգամ կողմերից որևէ մեկը չի ցանկացել նման նվաստացման ենթարկվել։ Ըստ պակիստանցի պաշտոնյաների՝ մարտի ընթացքում խփվել է հինգ հնդկական ինքնաթիռ։ Աղբյուրն ասել է, որ Պակիստանն ամեն ինչ արել է քաղաքացիական անձանց զգուշացնելու համար, որոնք կարող էին լինել պոտենցիալ թիրախներ, արդյունքում քաղաքացիական զոհերի թիվը նվազագույնի է հասցվել։

Հնդկական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ջամմու և Քաշմիր նահանգում վերահսկողության գծի (LoC) երկայնքով Պակիստանի կողմից հրադադարի խախտման հետևանքով զոհվել է 13 քաղաքացիական անձ, ևս 59-ը վիրավորվել է՝ երկու երկրների միջև լարվածության սրման ֆոնին։ Ըստ հնդկական կողմի՝ Պակիստանի ուժերը բազմիցս խախտել են վերահսկողության գծի երկայնքով 2021 թվականի սկզբից գործող հրադադարը՝ անցյալ  կրակելով թեթև զենքերից և հրետանային կրակ բացելով։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը հայտարարել էր Պակիստանի դեմ «Սինդուր» ռազմական գործողություն սկսելու մասին՝ հարված հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Քաշմիրի՝ Իսլամաբադի  կողմից կառավարվող հատվածում։ «Այս քայլերը ձեռնարկվել են Փահալգամի բարբարոսական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի»,- ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Կողմերը նաև հայտնել էին  փոխադարձ ռազմական հարվածների հետևանքով զոհերի ու վիրավորների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի