Մակրոնն ընդունել է Մերցին և հայտարարել Գերմանիայի հետ համատեղ պաշտպանության խորհրդի ստեղծման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր խոստացել են ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը Գերմանիայի նոր ղեկավարի՝ առաջին արտասահմանյան այցի շրջանակում Փարիզում հանդիպմանը, գրում է AFP-ը։

Եվրոպան ձգտում է ամրապնդել իր պաշտպանությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ անվտանգության պարտավորությունների վերաբերյալ կասկածների ֆոնին։

«Մենք կստեղծենք ֆրանս-գերմանական պաշտպանության և անվտանգության խորհուրդ, որը պարբերաբար կհանդիպի՝ մեր ընդհանուր ռազմավարական մարտահրավերներին օպերատիվ պատասխաններ տալու համար»,- համատեղ մամուլի ասուլիսում ասել է Մակրոնը։

Մայիսի 6-ին կանցլեր ընտրված Մերցը Եվրոպայի, տրանսատլանտյան քաղաքականության կողմնակից և Ուկրաինայի կողմնակից է, որը խոստացել է վերականգնել Գերմանիայի դերը համաշխարհային ասպարեզում։

«Մենք համատեղ միջոցներ կձեռնարկենք Եվրոպայի անվտանգության և պաշտպանական կարողությունների հետագա բարձրացման համար»,- ասել է Մերցը։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գլխավորում են 30 երկրներից կազմված «կամավորների կոալիցիայի» շրջանակում քննարկումները՝ Ուկրաինայում ցանկացած հրադադար ապահովելու համար զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ։

Հարցին՝ ինչպե՞ս կարող է Գերմանիան փորձել ազդել Ուկրաինայի պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, Մերցը պատասխանել է, որ Բեռլինի՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության «ապացուցված ձևաչափ» կա։

Մերցը հայտարարել է, որ «ինտենսիվ խորհրդակցություններ» կանցկացնի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ հավելելով, որ «եթե կարողանան ներառել լեհերին, ավելի լավ կլինի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի