Շատ են կրակել, կարկուտից ավելի մեծ վնաս կլիներ, եթե չկրակեին․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ Արարատի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով այգետերերի և հողագործների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ հարցին:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձաժողով է ձևավորվել և զբաղվում են վնասի չափի հաշվարկով։

«Կառավարության ֆինանսավորմամբ այս տարի 70-80 տոկոսով ապահովագրավճարները փոխհատուցվում են: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտվել են այդ առաջարկից, և իրենք ընդամենը 20 տոկոսն են վճարելու ապահովագրավճարի, 80 տոկոսը ՀՀ կառավարությունն է փոխհատուցելու: Այ, որ գայինք և այստեղից մի քանի անգամ ելույթ ունենայինք, որ կառավարությունը ապահովագրավաճարի 80 տոկոսը սուբսիդավորում է, մի քանի քաղաքացի ավելի ապահովագրություն կկատարեր և վնասի չափն էլ մեծ չէր լինի»,- նկատեց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը նաև ասաց, որ գյուղացիներն իրեն փոխանցել են, որ հակակարկտային կայանքները չեն կրակել։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ հակակարկտային կայանքները չեն կրակել, Պապոյանը պատասխանեց, նախ ինքը չի կարող միանշանակ նման պնդում անել, ապա մանրամասնեց․

«Կրակել են, շատ են կրակել, եթե չկրակեին կարկուտի վնասի չափն ավելի մեծ կլիներ։ Գիտականորեն ապացուցված փաստ է, որ հակակարկտային կայանները մի կողմից բավական արդյունավետ են, բայց երբեք 100 տոկոսանոց արդյունավետություն չեն ունենում»:

Մանրամասները՝ տեսանյութում։