Զինծառայողներն ու պարեկները պետք է ստանան բարձր աշխատավարձ․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարություններին։

«Այդ ի՞նչ թվաբանություն է: 1700 դրամ մեկ օրվա համար աշխատավարձ, որ ասում եք, կազմում է ամսական 60 հազար դրամից քիչ: Դա Հայաստանի նվազագույն աշխատավարձից քիչ է: Չի կարող նման աշխատավարձ լինել: Գոյություն չունի, անհնար է նման աշխատավարձ լինի: Այսինքն՝ մենք ունենք զինծառայող, որ ամսական 50 հազար դրամ աշխատավա՞րձ է ստանում: Պարոն Մանուկյան, չկա տենց բան»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է պարեկների թիրախավորմանը, պատգամավորը նշեց՝ ՀՀ ոստիկանության ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ, բարձր աշխատավարձ պետք է ստանան նաև ՀՀ զինծառայողները:

«Առհասարակ, ՀՀ պետական ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրենք քայլեր ձեռնարկել են:

«Չեմ հասկանում՝ ինչ եք ուզում պարեկներից: Անկեղծ, ինձնից շատ ոչ ոք չի ուզում, որ մեր զինծառայողները ստանան հնարավոր ամենաբարձր աշխատավարձը, ու դրա ուղղությամբ ամեն ինչ արվում է, բայց չի կարելի անընդհատ թիրախավորել պարեկներին: Պարեկները հո օդից չե՞ն ընկել։ Այդ մարդիկ նույն տղերքն են, որ սահման են պահել»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներն օրական 1700 դրամ աշխատավարձ են ստանում, իսկ պարեկները՝ 1100:

 

Մանրամասները՝ տեսանյութում։