Պատգամավորը օրական ստանում է 22 000 դրամ, հերթապահ զինվորը՝ 1700, պարեկը՝ 11 000 դրամ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ Զինված ուժերի պայմանագրային սերժանտների աշխատավարձերը հաշվարկելիս կկիրառվեն հատուկ գործակիցներ։ «Զինված ուժերում բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական ​​համակարգի զարգացումը, որը պրոֆեսիոնալ Զինված ուժերի ստեղծման առանցքային պայմանն է»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախագծով ՀՀ զինված ուժերում նախատեսում են ստեղծել Գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում խոսեց ատեստավորման խնդիրներից։
«Այսօր մենք եկանք, իրար քննադատեցինք, կռիվ արեցինք ու ամեն մեկս ստանում է 1 օրվա համար պետական բյուջեից 22 000 դրամ, պարեկները առանց ատեստացիայի, որովհետև, դե արդեն հինգ ամիս սովորել են, ի՞նչ ատեստացիա, ստանում են ամսական 371 000 դրամ։ Այսինքն՝ մենք այստեղ նստած ստանում ենք 22 000 դրամ, պարեկը մոտավորապես 11 000 դրամ, իսկ Հայաստանի մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրային զինծառայողը գիտե՞ք ինչքան է ստանում, 1 700 դրամ, սա է իրականությունը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։