Ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Մոսկվայի Հաղթանակի շքերթին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը գնահատել է որպես հարգանքի տուրք

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը հանդիպել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների հետ, որոնք Մոսկվա են ժամանել՝ մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին։ Դիվանագիտական առաքելության ղեկավարն ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը շքերթին գնահատել է որպես հարգանքի տուրք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակի, հայտնում է News.ru-ն։

Դեսպանը հավելել է, որ Ադրբեջանն իր հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ կարևոր ներդրում է ունենում տարածաշրջանային կայունության ապահովման գործում։

«Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքներով։ Ռուսաստանը դաշնակից պետություն է Ադրբեջանի համար, և այսօր, փոփոխվող աշխարհի ժամանակաշրջանում, նման հարաբերությունների կարևորությունն է՛լ ավելի է աճում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Հրավերը հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որը պաշտոնական այցով Բաքու էր մեկնել։

Նշենք, որ մայիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հաղթանակի շքերթի գլխավոր փորձը։ Այդ կապակցությամբ քաղաքի մի շարք շրջաններում ժամանակավորապես սահմանափակվել էր տրանսպորտի երթևեկությունը։ Սա արդեն երրորդ նախապատրաստական միջոցառումն է առաջիկա տոնական շքերթից առաջ:

Տարբեր աղբյուրներ հայտնել են, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին Ռուսաստանը հրավիրել է 19 երկրների, որոնցից 10-ը հաստատել են իրենց մասնակցությունը։ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նշել է, որ հրավիրված երկրների թվում են ԽՍՀՄ 7 նախկին հանրապետություններ։ Մասնակցությունը հաստատած երկրների թվում են՝ Բելառուսը, Սերբիան, Սլովակիան, Իսրայելը, Ինդոնեզիան, Վենեսուելան, Պաղեստինը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Մյանման։