Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հարձակման է ենթարկվել. հարձակվողը ձերբակալվել է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը կիրակի հարձակման է ենթարկվել Ստամբուլում մահացած քրդամետ քաղաքական գործիչ Սըրը Սուրեյա Օների հուղարկավորությանը մասնակցելուց հետո։ Թուրքական լրատվամիջոցների ցուցադրած կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում Օզելին, երբ նա դուրս էր գալիս Ստամբուլի կենտրոնում գտնվող Աթաթուրքի մշակութային կենտրոնից, և ապտակում նրան։ Նա չի տուժել, սակայն երևում է, թե ինչպես է բռնել գլուխը՝ մինչ անվտանգության աշխատակիցները պաշտպանում են  հետագա հարձակումից։

Օզելը ներկա է եղել  քրդամետ «Ժողովրդական հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավոր Սըրրի Սուրեյա Օնդերի հուղարկավորությանը, որը խորհրդարանի փոխխոսնակն էր։ Օնդերը մահացել է ապրիլի 15-ին սրտի կանգից՝ սրտի վիրահատությունից երկուսուկես շաբաթ անց։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է։ Ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ հարձակվողը 66-ամյա Ս.Թ.-ն՝Սելջուկ Թենգիօղլուն է, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման և 2020 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Նախարարությունը հայտնել է, որ Ս.Թ.-ն 2004 թվականին սպանել է իր երկու երեխաներին ու վիրավորել ևս երկուսին, և որ նա քրեական անցյալ ունի նաև գողության և սպառնալիքների համար։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆինանսական հանցագործությունների հետաքննության հանձնաժողովը (MASAK) պահանջել է զեկույց այն կասկածյալի գրառումների և հաշիվների շարժի վերաբերյալ։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից հարձակումից հետո սկսված հետաքննության շրջանակում, Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչությունից (BTK) և MASAK-ից հարցում է ստացվել կասկածյալի HTS գրառումների և հաշիվների շարժի վերաբերյալ։

«Կասկածյալի կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ օրով՝ հետաքննության խորացման համատեքստում: Զարգացումների վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն»,- հայտնել է դատախազությունը։

Օզելի վրա հարձակումը դատապարտվել են քաղաքական բոլոր շրջանակները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Օզելին և նրան շուտափույթ ապաքինում մաղթել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի