Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է Ստեփանակերտ այցելելու մասին, նաև Բաքվում «Ռուսական տան» և «Սպուտնիկի» հարցի լուծման հույս հայտնել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ եղել է հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ LIVETVAZ-ի հետ զրույցում նա նշել է, որ այնտեղ եղել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ժամանակ։

«Մեր ԿԱՄԱԶ-ն առաջինն է եղել  տեղում։ Ներկայում Աստրախանի մարզը մանկապարտեզ է կառուցում Ղարաբաղում, և մինչև ամառ այն կնվիրաբերվի ադրբեջանցի երեխաներին։ 24 ռուսական ընկերություն արդեն հետաքրքրություն է հայտնել տարածաշրջանում վերականգնողական նախագծերին մասնակցելու համար։ Ղարաբաղը պարզապես զարմացրել է ինձ. հիանալի բնություն, հատկապես՝ Լաչինում»,- ասել է Եվդոկիմովը։

Ռուս դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կառուցողական երկխոսություն են վարում Բաքվում «Ռուսական տան» և «Russia Today» մեդիա խմբի (մասնավորապես՝ Sputnik) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում վերսկսելու հարցերի շուրջ։ Նա շեշտել է՝ Բաքվում «Ռուսական տունը» փակվել է ադրբեջանական կողմի պահանջով, և ներկայում առանձին մշակութային և մարդասիրական նախագծեր վերահսկվում են Ադրբեջանում ՌԴ դեսպանատան կողմից։

«Գլխավորն այն է, որ, ինչպես ինձ թվում է, մենք դրական երկխոսություն ենք սկսել ադրբեջանական կողմի հետ՝ թե՛ «Ռուսական տան», թե՛ «Սպուտնիկի» հարցի շուրջ»,- ասել է Եվդոկիմովը։

Նա հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի և փոխադարձաբար ընդունելի լուծումներ կգտնվեն։

Հիշեցնենք, որ Բաքվում «Ռուսական տունն» ու «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ներկայացուցչությունը փակվել էին Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածության ֆոնին, որն առաջացել էր ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Օդանավում գտնվող 67 անձանցից 38-ը մահացել էր։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Նախօրեին էլ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է ձերբակալվել Մոսկվայի օդանավայականում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի