Պետգույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 21 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պետական գույքի կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ 2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 21 միավոր անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։

Երկու անշարժ գույք ներկայացվել է օտարման e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում․

  • ք. Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող հողամաս,
  • ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ:

Մեկ տրանսպորտային միջոց՝ Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա, 2025 թվականի մարտի 21-ին իրականացված էլեկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է 4,967,500 ՀՀ դրամով։

Երկու անշարժ գույք տրամադրվել է վարձակալության․

  • ք. Երևան, Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույք (ԱՕԿՍ-ի շենք)՝ ամսական 16,200,000 ՀՀ դրամ վարձավճարով,
  • ք. Երևան, Կողբացու փողոց 36/3 հասցեում գտնվող 235.8 քմ տարածք՝ ամսական 3,120,000 ՀՀ դրամ վարձավճարով։

Տասներկու անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են նախագծեր՝ այլ պետական մարմնի ամրացնելու նպատակով։

Երեք անշարժ գույքի մասով իրականացվում է ներդրումային փաթեթների կազմման գործընթաց՝ հետագա արդյունավետ տնօրինման համար։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։