Հանածոների համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ը կվերսկսի Ուկրաինային զենքի վաճառքը. Kyiv Post

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ուկրաինական Kyiv Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո Թրամփի վարչակազմն ապաարգելափել է Ուկրաինային առևտրային զենքի վաճառքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել է իր մտադրության մասին՝ թույլատրել պաշտպանական արտադրանքի արտահանումն Ուկրաինա 50 միլիոն դոլարի չափով՝ ուղղակի առևտրային ծառայություններ (DCS) ծրագրի շրջանակում։ Այս ծրագիրը նախկինում էլ գործում էր, չնայած զենքի զգալի մասը փոխանցվել էր անվճար։ 2015-ից 2023 թվականներին Ուկրաինան այս ծրագրի շրջանակում մատակարարված ռազմական ապրանքների համար վճարել է շուրջ 1,6 միլիարդ դոլար։

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը։

Kyiv Post-ը ծանոթացել է 50 միլիոն դոլարի վաճառքի լիցենզիայի ծանուցմանը,, որը ներկայացվել է Կոնգրեսին՝ համաձայն «Զենքի արտահանման վերահսկման մասին» օրենքի, որն ԱՄՆ նախագահին լիազորում է վերահսկել պաշտպանական ապրանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումը։

Կոնկրետ ինչ է առաջարկվիելու Ուկրաինային, դեռևս պարզ չէ. ենթադրաբար, դա կլինի ոչ միայն զենք, այլև ռազմական ծառայություններ, մասնավորապես, հետախուզական տվյալներ։

Միաժամանակ, նոր անվճար ռազմական օգնության փաթեթներ տրամադրելու մասին խոսք չկա։ Կիևը պետք է գնի զենքը։

Վաշինգտոնը դեռևս չի մեկնաբանել Kyiv Post-ի տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան, երկար բանակցություններից հետո, ստորագրել են տնտեսական համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ երկիրը վերականգնելու համար։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ,  էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, որը հատուկ այդ նպատակով մեկնել էր Վաշինգտոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի