Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ Արցախում են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն օգտագործել են հնարավորությունը՝ ոլորտային հանդիպումներ ունենալու պատասխանատու անձանց եւ հնարավոր շահառուների հետ։ Գրող, «Ռուսկի բուկեր» և «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան երեկ Երևանի «Զանգակ» գրատանը հանդիպել է հայաստանցի ընթերցասերների հետ: Հանդիպմանը ռուսաստանցի անվանի գրողը հատվածներ է ընթերցել է իր հայտնի ստեղծագործություններից, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Տիկին Ուլիցկայան հանդիպման ընթացքում խոսել է նաև հակամարտության կողմերի միջև խաղաղության հաստատման գործում կանանց դերի և առաքելության մասին:Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ է այցելել «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի եւ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանի ուղեկցությամբ։ Այցը կազմակերպվել էր տիկին Ալշանսկայայի ցանկությամբ՝ մանկատանն ընդհանուր ծանոթության նպատակով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանի եւ մանկատան աշխատակիցների մասնակցությամբ քննարկմանը անդրադարձ է եղել երեխաների՝ մանկատանը հայտնվելու պատճառներին եւ դրանց հաղթահարման միջոցների ձեռնարկմանը։ Աուտիզմ, Դաունի համախտանիշ, տեսողության, լսողության եւ այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնման եւ սոցիալիզացման ծրագրերով զբաղվող «Երազանքի դահուկներ» ՀԿ-ի ղեկավար Աննա Շիլովան հանդիպել է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հայրապետյանի, Ծաղկաձորի ճոպանուղու ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի, Ծաղկաձորի հյուրանոցների միության տնօրեն, լեռնադահուկային մարզիչ Էդգար Սողոմոնյանի հետ։ Տիկին Շիլովան իր գլխավորած կազմակերպության աջակցությունն է առաջարկել լեռնադահուկային մարզիչների վերապատրաստման գործում՝ որպեսզի նրանք պատրաստ լինեն մարզելու նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների գնահատում անելու վերաբերյալ։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելուց հետո մարզիչների խումբը կվերապատրաստվի կամ Ռուսաստանում, կամ ռուսաստանցի մասնագետների կողմից՝ հենց տեղում, ինչը նրանց հնարավորություն կտա տիրապետելու հաշմանդամություն ունեցող անձանց մարզելու որոշակի գործնական հմտությունների։ Այսօր ռուսաստանցի կին գործիչների խումբը Արցախում է, որտեղ նրանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ մեկնելու են առաջնագիծ՝ խաղաղության իրենց ուղերձը հղելու հակամարտության կողմերին։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն