Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։