Մայր աթոռում Շառլ Ազնավուրի համար հոգեհանգստյան կարգ է կատարվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Սբ Էջմիածնի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար. այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հոգեհանգստյան արարողության ավարտին Մայր Աթոռի դիվանապետն անդրադարձել է մեծանուն հայորդու դժվարին և ծանր, բայց միևնույն ժամանակ հաջողություններով ու նվաճումներով լեցուն կյանքի ճանապարհին` նշելով, որ Շարլ Ազնավուրի կորստյան ցավով տրոփում է ոչ միայն համայն հայության, այլև արվեստասեր միջազգային ողջ հասարակության սիրտը:

«Դեպի  արվեստի բարձունքը նրա ճանապարհը լեցուն է եղել խոչընդոտներով և մարտահրավերներով: Միայն երկու տասնամյակ նա հետևողականորեն ու համառորեն մաքառել է արվեստասեր հասարակության սիրուն և ճանաչմանն արժանանալու համար` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:

Նա իրապես մարտիկ է, անձ, ով վերջապես բարձրացավ միջազգային և ֆրանսիական երգարվեստի օլիմպոս: Այսօր Շառլի անունը ճանաչված է ողջ աշխարհում: Նա խորհրդանշում է ոչ միայն հայ-ֆրանսիական բարեկամությունը, այլև նրա անունը խորհրդանիշ է դարձել մարդասիրության, բարեկամության և նեղյալների սրտերը սփոփող անձի: Շատերը վկայություն են բերել, թե ինչպե՛ս նրանք իրենց միայնության մեջ սփոփանք են գտել Շառլի խոսքերում:

Ֆրանսիայի նախագահն հուղարկավորության առիթով իր խոսքում արձանագրեց. «Շառլը, թողնելով իր երկիրը, եկավ հզորացնելու Ֆրանսիան»: Ես կավելացնեի, որ նա ոչ միայն հզորացրեց Ֆրանսիան, այլ նաև հավելեց ճանաչումը մեր ժողովրդի, մեծ զորակցություն ապահովեց Հայաստանին և մեր ժողովրդին», – ի մասնավորի ընդգծել է Արշակ եպիսկոպոսը:

Սրբազանը նշել է նաև, որ Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում հայ ժողովուրդն այսօր իր աղոթքն է բարձրացնում Շառլ Ազնավուրի հոգու հանգստության և խաղաղության համար: