Էրդողանը Սիրիայի քրդերին խորհուրդ է տվել «չերազել» դաշնային կառուցվածքի մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է սիրիական քրդական խմբավորումների՝ Սիրիայում ապակենտրոնացված կառավարման համակարգի վերաբերյալ պահանջները՝ ասելով, որ դա «ոչ այլ ինչ է, քան երազանք», որը տեղ չունի հարևան երկրում, գրում է Reuters-ը։

Սիրիական քրդական մրցակից կուսակցությունները, այդ թվում՝ հյուսիս-արևելքում գերիշխող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF), շաբաթ կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել երկրի քրդական փոքրամասնության համար ընդհանուր քաղաքական տեսլականի շուրջ։ Սիրիայի իսլամիստ առաջնորդները մերժել էին ապակենտրոնացված կառուցվածքի կոչը։

«Դաշնային կառուցվածքի հարցը ոչ այլ ինչ է, քան սին երազանք։ Այն տեղ չունի Սիրիայի իրականության մեջ։ Ես խորհուրդ եմ տալիս [քրդերին] չերազել դաշնային կառուցվածքի մասին կամ չկայացնել որոշումներ, որոնք կսպառնան տարածաշրջանին, այլ ձեռնարկել քայլեր, որոնք կծառայեն տարածաշրջանի կայունությանը։ Մենք թույլ չենք տա որևէ պարտադրված կառույց մեր սահմաններից դուրս՝ բացառությամբ միասնական Սիրիայի»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Խմբավորումը մարտին Դամասկոսի հետ համաձայնագիր է կնքել քրդերի գլխավորած կառավարական մարմիններն ու անվտանգության ուժերը կենտրոնական կառավարության հետ միավորելու վերաբերյալ։ Անկարան, որը համարվում է Դամասկոսի ամենամոտ դաշնակիցը, ողջունել է գործարքը, սակայն նշել է, որ դրա իրականացումը պետք է ապահովի Սիրիայի դեմոկրատական ​​​​ուժերի գլխավորած YPG զինյալների լուծարումը:

Էրդողանը նաև ասել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում վերջերս կատարված հարձակումները անընդունելի սադրանքներ են, որոնք միտված են վնասելու այնտեղ առկա դրական մթնոլորտը դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի