Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական հերթապահության հերթափոխը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Զինծառայողներին Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։
Շարքում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին և կփոխարինեն գործընկերներին։

Մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին ողջույնի խոսք հղեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։
Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսի աղոթքից հետո սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերը։

Հպարտ ու բարձր տրամադրությամբ ոստիկանության զորքերի հերթական ստորաբաժանումը մեկնեց սահման։
Հաջորդ օրը նույնպիսի հպարտությամբ ու բարձր տրամադրությամբ սահմանից վերադարձավ ոստիկանության զորքերի` հերթափոխը հանձնած ստորաբաժանումը։

Զորամասում դիրքապահ ոստիկաններին սպասում էին ոստիկանության պետը, հրամանատարությունը, ծառայակից ընկերներն ու բարեկամները։

Վալերի Օսիպյանը հանրապետության վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ոստիկաններին ծառայության համար և նշեց, որ զինծառայողներն անթերի են կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու պատվով վերադարձել։

Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով։ Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին։
Կարճատև արձակուրդ ստացած ոստիկանները շուտով կրկին կանցնեն իրենց ծառայությանը։

Բարի ծառայություն, սահմանապահ ոստիկաննե´ր։