Կրեմլը որոշել է ՀՀ-ում ակտիվացնել ռուսական քարոզչությունը․ Հայաստանի հարցերով այսուհետ զբաղվելու է Սերգեյ Կիրիենկոն․ աղբյուր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը որոշել է ակտիվացնել իր աշխատանքը Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ կապված և ռուսամետ քաղաքական գործիչներին պատրաստել 2026 թվականին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, գրում է The Moscow Times-ը։

Այս ուղղությունը հանձնարարվել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և նրան ենթակա գերատեսչությունների աշխատակիցներին։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

«Երկրի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական ​​քաղաքականության տեսանկյունից»,- ասել է աղբյուրներից մեկը։

Լրատվամիջոցի մեկ այլ աղբյուր նշել է, որ Կիրիենկոյի խնդիրը Հայաստանում «մեղմ ուժի» կիրառումն է՝ ռուսական շահերն առաջ մղելու համար։ Նրա խոսքով՝ տեղեկատվական աշխատանքներն արդեն սկսվել են, ընտրություններին մոտենալուն պես «կդրվեն նոր խնդիրներ»։

«Այս պահին հանրապետությունում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան՝ բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ուստի այնտեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից»,- ասել է պարբերականի զրուցակիցը։

Նա ենթադրություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կրկին կհաղթի ընտրություններում, բայց նաև ընդգծել է․ «Հիմա հարցը ընտրությունների մեջ չէ, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայության»։

«Վեդոմոստի»-ի աղբյուրների համաձայն՝ Կիրիենկոյի ղեկավարությամբ նախագահի աշխատակազմում Հայաստանով կզբաղվեն ներքին քաղաքականության վարչությունը (ղեկավար՝ Անդրեյ Յարին), հասարակական գործընթացների մոնիթորինգի և վերլուծության վարչությունը (Ալեքսանդր Խարիչև) և հասարակական նախագծերի վարչությունը (Սերգեյ Նովիկով)։

Լրատվամիջոցը նշում է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ 2022 թվականին, երբ վարչապետ Փաշինյանը օգնություն էր խնդրել ՀԱՊԿ-ից՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության ֆոնին։ Սակայն Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի շրջանակում, հրաժարվեց օգնել Երևանին։ Հայաստանը նաև դիմել էր ՀԱՊԿ-ին աջակցության համար, երբ 2022 թվականին Ադրբեջանը ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք և տարածքներ օկուպացրել։

2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին։ Դրանից հետո երկրի կառավարությունն ընդունել է օրինագիծ՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու համար։

«2026 թվականին Հայաստանում կանցկացվեն հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն։ Այս պահին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում։ Ռուսաստանը կարող է փորձել առաջիկա ընտրություններում «առնվազն փոքրամասնության փաթեթ» ձեռք բերել հայկական քաղաքականության մեջ»,- լրատվամիջոցին ասել է Պետերբուրգի քաղաքականության հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ հայ բնակիչների հավատարմությունն ավելի բարձր է, քան ԱՊՀ մյուս երկրներում։

«Սակայն վերջին ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի կողմից օգնության բացակայության նստվածքը նույնպես կարող է ազդեցություն ունենալ»,- եզրափակել է քաղաքագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի