Վայրկյանում 3000 լիտր ջուր շարունակում է աննպատակ հոսել․ Factor TV-ի անդրադարձից 2,5 ամիս անց ոչ մի հոր չի փակվել

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Վերջին տարիների ընթացքում Արարատյան դաշտում տիրազուրկ կամ չօգտագործվող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներ չեն կատարվել, այս մասին պարզ է դառնում Factor.am-ի՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրավոր հարցման պատասխանից։

Ավելի վաղ Factor TV-ն նկարահանել էր Արարատյան դաշտում գտնվող տիրազուրկ հորեր, որոնց ջուրը չի օգտագործվում և տարիներ շարունակ աննպատակ հոսում է։ Ըստ ՇՄՆ-ի՝ 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Արարատի և Արմավիրի մարզերում առանձնացրել է կոնսերվացման և լուծարման ենթակա 58 խորքային հոր։

Նախարարության հաշվարկներով դրանց կոնսերվացման դեպքում կխնայվի վայրկյանում շուրջ 3000 լիտր ստորերկրյա ջուր։

Factor.am-ը նախարարությունից հետաքրքրվել էր, թե այս պահի դրությամբ կան արդյոք հայտարարված մրցույթներ, որևէ աշխատանք տարվում է տիրազուրկ կամ չօգտագործվող հորերի լուծարման կամ կոնսերվացման ուղղությամբ։

Ըստ ՇՄՆ-ի՝ 2020-2022 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվել։

Նախարարության պատասխանում նշվում է, որ նախատեսվում էր լուծարել 14 և կոնսերվացնել 15 տիրազուրկ կամ չօգտագորրծվող հորեր, սակայն, գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած՝ մասնակից
չլինելու պատճառով։

Իսկ 2023 թվականի համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել միայն «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն և հաղթող է ճանաչվել, բայց պետգնման պայմանագիրը միակողմանի լուծվել է, դատական գործընթաց է նախաձեռնվել։

««Եդեմ գրուպ» ՍՊԸ-ի միջև 2022 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագիրը պատվիրատուն միակողմանի լուծել է պայմանագիրը, քանի որ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է մասամբ (5458.1 հազար դրամ), խախտել է պայմանագրի հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով աշխատանքի կատարման համար նախատեսված ժամկետները։ Պայմանագրի միակողմանի լուծումը Կապալառուն վիճարկել է դատական կարգով, ինչը մերժվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից»,- փոխանցել են գերատեսչությունից։ Ըստ պետռեգիստրի՝ 2019թ.-ին հիմնադրված «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը Արմեն Հովհաննիսյանն է, տնօրենը` Մասիս Հովհաննիսյանը։

2024-ին, ըստ ՇՄՆ-ի, նախատեսված է եղել 11 լուծարման և 40 կոնսերվացման ենթակա տիրազուրկ կամ չօգագործվող հորեր:

Համաձայն ՇՄՆ-ի մեզ տրամադրած տեղեկատվության՝ 2024թ․-ին հորերի կոնսերվացման մրցույթին հայտ ներկայացրած միակ և հաղթող ճանաչված մասնակիցը եղել է «Արթուր Տոմեյան Վարդանի» ԱՁ-ն։ Պայմանագիրը լուծարվել է, քանի որ այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

Այս տարի էլ, ինչպես տեղեկացնում են նախարարությունից, տիրազուրկ հորերի լուծարման և կոնսերվացման համար հայտարարված գնման ընթացակարգը չի կայացել՝ մասնակից չլինելու պատճառով։

Նշենք, որ Factor TV-ի հրապարակումից հետո ԱԺ հանձնաժողովում և քառօրյա նիստում «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել էր տիրազուրկ խորքային հորերի խնդրին։ Պատգամավորը հայտարարել էր, որ տիրազուրկ հորերի ջուրն անխնա հոսում է և հարևան երկրների համար դառնում է ռեսուրս։ Գառնիկ Դանիելյանը միաժամանակ շրջանակա միջավայրի նախարարությանը անգործության մեջ էր մեղադրել հորերի լուծարման կամ կոնսերվացման հարցում։

ՇՄՆ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ հայտարարել էր, որ տիրազուրկ հորերի լուծարման կամ կոնսերվացման հարցը չի լուծվում ոչ միայն ֆինանսների բացակայության պատճառով։ Ըստ պաշտոնյայի՝ կան բավականին շատ ոչ ստանդարտ խորքային հորեր, որոնց կոնսերվացման համար ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Գաբրիելյանը նաև նշել էր, որ նախորդ տարի շինարարները չեն մասնակցել կոնսերվացման համար հայտարարված մրցույթին, հետևաբար, նախատեսված քանակությամբ հորեր չեն լուծարվել։

Ի դեպ, Ազգային ժողովում մարտի 20-ին նախարար Հակոբ Սիմիդյանը, երբ ներկայացնում էր շրջակա միջավայրի նախարարության նախորդ տարվա կատարողականը՝ այդպես էլ հստակ չպատասխանեց, թե քանի հոր է կոնսերվացվել կամ լուծարվել։ Ըստ էության՝ ակնհայտ է, որ ձախողվել է տիրազուրկ կամ չօգտագործված հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը։

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Եթե Երևանում ամեն մեկն ատամ լվանալիս 5 վայրկյան ավելի ոչ նպատակային օգտագործի ջուրը, դա կնշանակի՝ Շվանիձորի նման 62 համայնք ջրից կզրկվի», Factor TV-ի վերջին անդրադարձից 2 ու կես ամիս անց տիրազուրկ հորերից գեթ մեկը չի լուծարվել։ Այսինքն՝ այդ ընթացքում նշված հորերից 20 մլրդ լիտր ջուր է աննպատակ հոսել (հաշվարկը հիմնված է վայրկյանում 3000 լիտր կորուստի մասին նախարարության նշած տվյալի վրա)։
Իսկ ընդհանուր առմամբ Արարատյան դաշտում 58 տիրազուրկ հորերից տասնամյակներով վատնված ջուրը 5 անգամ կլցներ ՀՀ ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը։

Մանյա Պողոսյան