«Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի և Զանգեզուրի անցումը բացվի, Միջին միջանցքը կընդլայնվի՝ մեծացնելով թյուրքական աշխարհի դերը»․ Բաքվում Թուրքիայի դեսպան 

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը բարձր է գնահատել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների բացառիկ վիճակը՝ ընդգծելով մշակութային, լեզվական և պատմական ընդհանրությունների վրա հիմնված եզակի կապը։ Թուրքական պետական Անադոլու գործակալության Բաքվի գրասենյակ այցելության ժամանակ Աքգյունը հայտարարել է, որ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի ղեկավարությունը կարևոր դեր է խաղացել երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Ընդգծելով Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ Աքգյունն ասել է, որ դրա ամբողջ ներուժը կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքումից։

«Եթե մշտական խաղաղության համաձայնագիր կնքվի և Զանգեզուրի անցումը բացվի, Չինաստանից դեպի Լոնդոն Միջին միջանցքը զգալիորեն կընդլայնվի՝ մեծացնելով թյուրքական աշխարհի դերը։ Մենք աջակցում ենք դրան»,- հայտարարել է  Թուրքիայի դեսպանը։

Նա նաև շեշտել է էներգետիկ ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը և տրանսպորտի ու կապի ոլորտում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։ Դեսպանն ասել է, որ այս ամռանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերաբացումը կարող է զգալիորեն մեծացնել արևելք-արևմուտք բեռնափոխադրումների հոսքը, հնարավոր է՝ հնգապատկելով ներկայիս հզորությունը։

Թուրք դիվանագետն անդրադարձել է նաև Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև կնքված քառակողմ համաձայնագրին՝ դեպի Թուրքիա վերականգնվող էլեկտրաէներգիայի, ապա եվրոպական շուկաներ փոխանցելու վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է ձգվել մինչև Ռումինիա և Մոլդովա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի