Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը․ Ֆրանցիսկոսին փոխարինողի հավանական թեկնածուները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
Բոլորը

Արդեն ենթադրություններ են հնչում այն մասին, թե ովքեր են ամենահավանական թեկնածուները, որոնք կհաջորդեն Հռոմի Ֆրանցիսկոս պապին որպես աշխարհի 1,4 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդ։ Վերջնական որոշումը կարդինալների կոնկլավինը կլինի։ Ֆրանցիսկոս պապի հնարավոր իրավահաջորդներ կան ամբողջ աշխարհից, ամենաուժեղ թեկնածուները Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից են։

Հռոմի պապերն ընտրվում են գաղտնի և խիստ ծիսականացված գործընթացի միջոցով, որը կոչվում է կոնկլավ։ Այն տեղի է ունենում Վատիկանի Սիքստինյան կապելլայում։ Քվեարկելու իրավունք ունեն միայն 80 տարին չլրացած կարդինալները։

DW-ն ներկայացնում է Պապի հավանական թեկնածուներին, որոնց անունները, ամենայն հավանակությամբ, քննարկման կդրվեն։

Կարդինալ Լուիս Անտոնիո Թագլե (67 տարեկան, ֆիլիպինցի, Վատիկանի ավետարանչական ծառայության ղեկավար)

Սոցիալական արդարության վրա կենտրոնանալու համար «ասիացի Ֆրանցիսկոս» անունով հայտնի Թագլեն որոշ շրջանակներում համարվում է առաջին ասիացի պապը դառնալու ֆավորիտ, ինչպես Ֆրանցիսկոսն առաջին պապն էր Ամերիկայից։ Նա թղթի վրա, կարծես, Պապ լինելու բոլոր նախասիրություններն ունի։ Սակայն Թագլեի հեռանկարները կարող են մշուշոտ լինել «Caritas Internationalis»-ում՝ մի քանի տարի նրա ղեկավարած համաշխարհային կաթոլիկ բարեգործական կազմակերպությունում ինստիտուցիոնալ ահաբեկչության մեղադրանքների պատճառով։ Սուրբ Աթոռը նրան «Caritas Internationalis»-ի ղեկավարի պաշտոնից ազատել է 2022 թվականին։

Կարդինալ Պիետրո Պարոլին (70 տարեկան, իտալացի, Վատիկանի պետքարտուղար)

Հնարավոր կամուրջ հանդիսանալով տարբեր եկեղեցական խմբակցությունների միջև՝ Պարոլինը 2013 թվականից ի վեր Ֆրանցիսկոսի պետքարտուղարն է և պապական գահի համար առաջատար թեկնածուներից մեկը։ Նրա դերը եկեղեցական հիերարխիայում երկրորդ ամենաբարձրն է՝ Պապից հետո։ Կարիերային դիվանագետ լինելով՝ նա քննադատության է ենթարկվել պահպանողականների կողմից կոմունիստական ​​Չինաստանում եպիսկոպոսների նշանակման վերաբերյալ Պեկինի հետ կնքված համաձայնագրում իր դերի համար։ Նրա ընտրությունը կվերադարձնի պապական գահն Իտալիային՝ երեք ոչ իտալացիներից հետո։

Կարդինալ Պիտեր Տուրքսոն (76 տարեկան, գանացի, Վատիկանի պաշտոնյա և դիվանագետ)

Հնարավոր առաջին ենթասահարական Աֆրիկայի պապը՝ Տուրքսոնը, համատեղում է Գանայում հովվական աշխատանքը դիվանագիտական ​​հմտությունների և Վատիկանի ղեկավարության փորձի հետ։ Ֆրանցիսկոսը նրան որպես իր հատուկ դեսպան ուղարկել է Աֆրիկա՝ Հարավային Սուդանում խաղաղություն հաստատելու համար։ Նրա ուժեղ հաղորդակցման հմտությունները և այն փաստը, որ նա գալիս է եկեղեցու համար ամենադինամիկ տարածաշրջաններից մեկից, որը պայքարում է Եվրոպայում աշխարհիկության դեմ, պետք է ամրապնդեն նրա հեղինակությունը։

Կարդինալ Մարկ Ուելե (79 տարեկան, կանադացի, Վատիկանի եպիսկոպոսության նախկին ղեկավար)

Վատիկանի վետերան՝ համաշխարհային փորձով, Ուելեն վաղուց ներգրավված է եղել պապական զրույցներում։ Աստվածաբանորեն պահպանողական և մի քանի լեզուների ազատ տիրապետող՝ նա գրավիչ է ավանդապաշտների համար։ Վերջին տարիներին ի հայտ են եկել չարաշահումների մեղադրանքներ, բայց դրանք հերքվել են։

Կարդինալ Ֆրիդոլին Ամբոնգո Բեսունգու (65 տարեկան, Կոնգո, Կինշասայի արքեպիսկոպոս)

Աֆրիկայից ծագող աստղ Ամբոնգոն համատեղում է ավանդական ամուր հայացքները սոցիալական արդարության պաշտպանության հետ։ Նա մայրցամաքի արագ զարգացող եկեղեցու հիմնական ձայնն է։ Միաժամանակ, նույնասեռական ամուսնություններին բացահայտ դեմ լինելը բարձրացրել է նրա միջազգային հեղինակությունը և ամրապնդել դիրքերը պահպանողականների շրջանում։

Մատեո Ձուպի (69 տարեկան, իտալացի, Բոլոնիայի արքեպիսկոպոս)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ իր կապի համար hաճախ «իտալացի Բերգոլիո» անվանվող Ձուպպին «փողոցային քահանա» է, որը կենտրոնանում է աղքատների և միգրանտների վրա և խուսափում շքեղությունից՝ երբեմն հեծանիվ քշելով ծառայողական մեքենայի փոխարեն։ Ավելի պահպանողական եկեղեցական խմբակցությունները կարող են կասկածանքով վերաբերվել նրա առաջադեմ հակումներին։

Ժան-Մարկ Ավելին (66, ֆրանսիացի, Մարսելի արքեպիսկոպոս)

Նա հայտնի է իր հումորով և Ֆրանցիսկոսի հետ լավ հարաբերություններով, հատկապես, ներգաղթի և մահմեդականների հետ հարաբերությունների հարցերում: Ընտրվելու դեպքում Ավելինը կլինի առաջին ֆրանսիացի պապը 14-րդ դարից ի վեր և ամենաերիտասարդը՝ Հովհաննես Պողոս II-ից հետո: Նա գիտի իտալերեն, բայց ազատ չի խոսում, ինչը, հնարավոր է, թերություն դիտվի:

Կարդինալ Պետեր Էրդո (72, հունգարացի, Էստերգոմ-Բուդապեշտի արքեպիսկոպոս)

Ավանդական կաթոլիկ ուսմունքների և վարդապետությունների մոլի կողմնակից, որը, այնուամենայնիվ, կապեր է հաստատել Ֆրանցիսկոսի առաջադեմ աշխարհի հետ, Էրդոն 2013 թվականին պապական գահի թեկնածու էր։ Ազատ տիրապետելով մի քանի լեզուների, այդ թվում՝ իտալերենի, նա չի համարվում հատկապես խարիզմատիկ, բայց կարող է դուր գալ նրանց, ովքեր ձգտում են ավելի կայուն պապական գահ ունենալ։

Կարդինալ Մարիո Գրեչ (68 տարեկան, մալթացի, Եպիսկոպոսների սինոդի գլխավոր քարտուղար)

Սկզբում պահպանողական համարվող Գրեչը դարձել է Ֆրանցիսկոսի բարեփոխումների առաջխաղացման առաջատար դեմք։ 2014 թվականին նա կոչ արեց ավելի ընդունելի դիրքորոշում ունենալ ԼԳԲՏՔ+ կաթոլիկների նկատմամբ, իսկ նրա ելույթը Ֆրանցիսկոսի գովասանքին արժանացավ։ Գրեչի բարձր մակարդակի դերը Վատիկանում և տարբեր խմբակցությունների միջև բարեկամությունը նրան լավ դիրքում են դնում ամենաբարձր պաշտոնի համար։

Կարդինալ Խուան Խոսե Օմելլա (79, իսպանացի, Բարսելոնայի արքեպիսկոպոս)

Ֆրանցիսկոս պապին մոտ լինելով՝ Օմելլան, չնայած բարձր պաշտոնին, համեստ կյանք է վարում։ 2016 թվականին կարդինալ դառնալով՝ նա միացել է ինը անդամից բաղկացած Պապի խորհրդատվական խորհրդին 2023 թվականին։ Նրա մտերմությունը Ֆրանցիսկոսի հետ կարող է խոչընդոտ դառնալ, եթե կոնկլավը ցանկանա փոխել ուղղությունը։

Կարդինալ Ջոզեֆ Թոբին (72, ԱՄՆ, Նյուարքի արքեպիսկոպոս)

Թոբինն իր հայրենակիցների շրջանում Պապի ամենահավանական թեկնածուն է։ Դեթրոյթի բնիկ, որը տիրապետում է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուներին, նա գովասանքի է արժանացել իր ներկայիս պաշտոնում սեռական բռնության խոշոր սկանդալի կառավարման համար։ Նա նաև հայտնի է ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ հանդուրժողականությամբ։

Կարդինալ Անջելո Սկոլա (83 տարեկան, իտալացի, Միլանի նախկին արքեպիսկոպոս)

2013 թվականի կոնկլավում Սկոլան համարվում էր առաջատար թեկնածու։ Սկոլայի կողմնակիցները գովաբանում են նրա սուր աստվածաբանական միտքը և լավ դիրքը ավելի կենտրոնացված, հիերարխիկ եկեղեցու կողմնակիցների շրջանում։ Սակայն նա գերազանցել է պապական կոնկլավում քվեարկելու համար սահմանված 80 տարեկանի տարիքային շեմը։ Թեև տեխնիկապես հնարավոր է, որ Պապն ընտրվի ոչ ընտրողներից, սակայն այսօր դա հազվադեպ է պատահում։

DW-ն ընդգծում է՝ ինչպես ասում են պատմական ասացվածքում՝ «Երիտասարդ կարդինալները քվեարկում են տարեց պապերի օգտին»։

Այս ասացվածքն արտացոլում է պապական ժողովների ավանդական օրինաչափությունը՝ ենթադրելով, որ երիտասարդ, հավակնոտ կարդինալները հակված են ընտրել տարեց պապի՝ գուցե մեկին, որը չափազանց երկար չի գահակալի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի