ՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, այնինչ հարակից շուրջ 5 և 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար` համայնքի և մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել է շուրջ 13 հազար խորանարդ մետր անդեզիտաբազալտ, այն տեղափոխել համայնքային հողատարածքում գտնվող տեսակավորման կետ և իրացրել 49 միլիոն դրամի հանույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի երեք հոդվածի` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով: