Խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ. «Իրատես»

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է իր ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։

Սակայն խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ։ Հաջորդ օրը ԱԺ նիստը սկսելուց առաջ Արա Բաբլոյանը ոչ մի բառ չասաց նախորդ գիշեր խորհրդարանի դիմաց իրականացված ակցիայի մասին։ ՀՀԿ-ում համոզված են, որ սա մեծ թերացում է, երբ ԱԺ նախագահը չի անդրադառնում խորհրդարանի տարածք քաղաքացիների ներխուժման, օրենսդիր մարմնի վրա գործադիրի ղեկավարի անմիջական ճնշման, անվտանգության ոչ մի նորմ չհարգելու, պարտադրանքների ու սպառնալիքների լեզվով խոսելու մասին։

«Հավատավոր» հանրապետականները ծանր են տանում, որ կարևոր դերակատարում ունեցող կուսակցականներն իրենց գործը պատվով չեն անում, որպեսզի մարդիկ հասկանան` իրենց շարքերում բոլորը չէ, որ «բոբոներ» են»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: