Մեծ Բրիտանիայում առաջին անգամ փոխպատվաստված արգանդով կինը երեխա է լույս աշխարհ բերել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ երեխա է ծնվել մի կնոջից, որը հղիացել է դոնորական արգանդի միջոցով։ 36-ամյա Գրեյս Դևիդսոնը՝ Լոնդոնի հյուսիսից, փետրվարին ծննդաբերել է իր առաջնեկին՝ դստեր Էմիին։ Գրեյսը ծնվել է առանց գործող արգանդի, և 2023 թվականին վիրահատության միջոցով նրան փոխպատվաստվել է իր քրոջ՝ Էմիի արգանդը։

Այս նախադեպային վիրահատությունը Մեծ Բրիտանիայում առաջին հաջողված արգանդի փոխպատվաստումն էր։ Գրեյսը փոքրիկ Էմիին գրկելն անվանում է «անհավանական» ու «սյուրռեալիստական» պահ։

«Դա բավականին հուզիչ էր, որովհետև երբեք չէինք համարձակվում պատկերացնել, թե ինչպես կլինի նա իրականում մեզ հետ լինելու դեպքում։ Դա իսկապես հրաշք է»,- նշել է Գրեյսը։

Գրեյսն ու նրա ամուսինը՝ 37-ամյա Անգուսը, որոնք ծնունդով Շոտլանդիայից են, այժմ քննարկում են երկրորդ երեխան ունենալու գաղափարը՝ նույն դոնորական արգանդի օգնությամբ։

Զույգը սկզբում նախընտրել էր պահպանել անանունությունը, սակայն Էմիի առողջ ծննդից հետո որոշել է կիսվել իրենց պատմությամբ BBC-ի հետ։

Բժշկական թիմի տվյալներով՝ Գրեյսի վիրահատությունից հետո կատարվել են ևս երեք փոխպատվաստում՝ այս անգամ մահացած դոնորների միջոցով։ Կլինիկական փորձարկման շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 փոխպատվաստում։