«ՀՀԿ-ն պետք է բաց թողնի այս ընտրությունները»․ Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը 500 հազար հոգի բերի խորհրդարան, Էդուարդ Շարմազանովին չի համոզի, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։

«Ասում եմ՝ ախպեր ջան, ավելի լավ չի լինի՞,-դուք եք ասել, ես չեմ ասել,-կուսակցությունների մասին օրենք փոխենք, Ընտրական օրենսգիրքը լավ բարեփոխենք։ Սա ժամանակի ձգում չի։ Մենք իրանց ի՞նչ ասում ենք, ասում են՝ կհասցնենք»,- ասում է ԱԺ փոխնախագահը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ասում էր, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսին կամ հունիսին։ Պարոն Շարմազանովը համաձայն չէ, որ Հանրապետականի նախօրեին հրավիրած արտահերթ նիստում քվեարկած օրինագիծն էր պատճառը, որ Փաշինյանը հստակ հայտարարեց ընտրությունները կես տարի ավելի շուտ անցկացնելու մասին։

«Մինչև արտահերթ նիստը կառավարությունից մեր գործընկերները հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին»,-հիշեցնում է ՀՀԿ խոսնակը։

Խորհրդարանի փոխնախագահն այսօր էլ չի պնդում, որ Փաշինյանը պետք է իր խոսքի տերը լինի և արտահերթ ընտրություններն անցկացնի հաջորդ տարվա մայիսին կամ հունիսին։ Բայց Հանրապետականը առանց այն էլ չափազանց շատ զիջումների է գնացել։

«Բա զիջումների գնացել ա արդեն ՀՀԿ-ն։ Բա բանակցությունները զիջումներ չե՞ն։ Բա եթե Հանրապետականն ասել ա 22 թվին ու առաջին հանդիպման ժամանակ օրակարգային ա դարձրել մայիս-հունիս անելը․․․»,- վստահեցնում է պարոն Շարմազանովը։

Նա չի կարող ասել, թե կմասնակցի՞ Հանրապետականը խորհրդարանի ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին․ «Կտեսնենք, երբ որ կտեսնենք, որ արդեն ընտրությունները գնում են, երբ որ ընտրության օրը նշանակված կլինի, երբ որ կունենանք վարչապետի հրաժարականը, Հանրապետականը կքննարկի»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ականների մասնակցության հիմքեր չի տեսնում՝ խայտառակ կլինեն։

«Իմ խորին համոզմամբ նրանք պետք է գտնվեն այնքան խոհեմ, այնքան քաղաքականապես հասուն, որ հասկանան, որ այս մի ընտրությունները պետք է բաց թողնեն և պատրաստվեն հաջորդ ընտրություններին»,- զգուշացնում է պարոն Հակոբյանը։

Նա Հանրապետականին տեղեկացնում է, որ խորհրդարանի ընտրությունների ժամկետների մասին բանակցությունները պետք է մոռանալ․ «Ժամկետներն այլևս անփոփոխ են, այսինքն, հստակ ասված է, ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև դեկտեմբերի 16-ը»։

Ի դեպ, պատգամավորը այսօր էլ երաշխիք չունի, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հանրապետականը չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունների օգնությամբ։

«Մի տեսակ երաշխիք և Հանրապետական կուսակցություն բառերը երբ իրար կողք ես դնում, մի քիչ պրոբլեմ ա առաջանում, էնպես որ երաշխիքներ չունենք»,- փաստում է պատգամավորը։

Հրաչյա Հակոբյանի համար միակ երաշխիքը ժողովուրդն է, որի մոտ իրենց վարկանիշը կորցրել են երեք խմբակցությունները։

Մհեր Արշակյան