Reuters-ը պարզել է՝ ինչպես է Ասադը Սիրիայից 500,000 դոլար կանխիկ գումար և արժեքավոր իրեր դուրս բերել

Լուրեր

16.05.2025 | 23:30
Նախիջևանում զինվորականները բողոքում են, թե աշխատավարձերը կրճատվել են ԼՂ-ում «վերականգնման աշխատանքների պատճառով»
16.05.2025 | 23:17
Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
16.05.2025 | 23:06
Թրամփը հայտարարել է, որ կարող է զանգահարել Պուտինին՝ Ուկրաինայի շուրջ պատերազմը քննարկելու համար
16.05.2025 | 22:55
Ադրբեջանի զորամասերում պահեստազորի զինծառայողների գործնական պարապմունքներ են անցկացվում
16.05.2025 | 22:42
Բելգիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին
16.05.2025 | 22:35
Բաքվում շինծու գործերով դատական նիստում օտարերկրյա ԶԼՄ-ների հոդվածներ են ներկայացվել, իբր, «հայկական բանակի կողմից ադրբեջանական տարածքների գրավման մասին»
16.05.2025 | 22:28
Բուժօգնությունը շարունակում է ստանալ միայն անչափահաս տուժածը․ ՀՀ ԱՆ-ն՝ ավտոբուսի վթարից նոր տեղեկություն է հայտնում
16.05.2025 | 22:24
Զելենսկին կոչ է արել աշխարհին պատժամիջոցներով պատասխանել, եթե ՌԴ-ի խաղաղության ջանքերը «թատերական» լինեն
16.05.2025 | 22:22
Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
16.05.2025 | 22:12
Նախագիծ. փոփոխություն սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում
16.05.2025 | 21:57
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
16.05.2025 | 21:45
Ապօրինի զենք կրելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել են մի երիտասարդի
16.05.2025 | 21:30
Ձախողվեց Ալիևի խաղադրույքը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ձևաչափ ստեղծել. նա կփորձի վաճառել ՀՀ-ի հետ համաձայնագիրը․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2025 | 21:21
«Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են». Ժաննա Անդրեասյան
16.05.2025 | 21:20
ՌԴ-ն պատրաստ է հավերժ կռվել. Ստամբուլում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը սպառնացել գրավել Խարկովի և Սումիի մարզերը. The Economist
Բոլորը

Մինչ թշնամիները շրջապատել էին Դամասկոսը, 24 տարի երկաթե բռունցքով Սիրիան կառավարած Բաշար Ասադն օգտագործել է մասնավոր ինքնաթիռ՝ իր հարստությունը՝ կանխիկ գումար, արժեքավոր իրեր և գաղտնի փաստաթղթեր երկրից մաքսանենգ ճանապարհով դուրս բերելու համար։

Reuters-ի կողմից գործողության մասին տասնյակից ավելի աղբյուրներից կազմված հաշվետվության համաձայն՝ նախագահի գլխավոր տնտեսական խորհրդական Յասար Իբրահիմը կազմակերպել է ինքնաթիռի վարձակալությունը՝ Ասադի արժեքավոր ակտիվները, հարազատներին, օգնականներին և նախագահական պալատի աշխատակիցներին չորս չվերթով Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու համար։ Այս մասին գրում է Arab news-ը՝ ներկայացնելով Reuters-ի հրապարակումը Սիրիայից Ասադի փախուստի մանրամասներով։

Իբրահիմը, որը ղեկավարել է Սիրիայի նախագահի տնտեսական և ֆինանսական գրասենյակը, մեծ դեր է խաղացել կազմակերպությունների ցանցի ստեղծման գործում, որն Ասադն օգտագործել է Սիրիայի տնտեսության ոլորտները վերահսկելու համար։ Արևմտյան երկրները պատժամիջոցներ կիրառել են  Ասադի նկատմամբ 2011 թվականին ժողովրդավարության կողմնակիցների բողոքի ցույցերը ճնշելուց հետո, իսկ ավելի ուշ՝ Իբրահիմի նկատմամբ՝ ռեժիմին օգնելու համար։

Reuters-ի կողմից թռիչքների հետևման գրառումների վերանայման համաձայն՝ Embraer Legacy 600 ինքնաթիռն Ասադի ռեժիմի տապալումից 48 ժամ առաջ չորս հետադարձ թռիչք է կատարել դեպի Սիրիա։ C5-SKY համարով ինքնաթիռը գրանցված է Գամբիայում։ Չորրորդ չվերթը դեկտեմբերի 8-ին մեկնել է Ռուսաստանի կողմից շահագործվող Հմեյմիմ ռազմական ավիաբազայից, որը գտնվում է Լաթաքիայի մոտ՝ Միջերկրական ծովի ափին։ Ասադը նույն օրը նույն բազայից փախել է Ռուսաստան։

Ասադի ակտիվները Սիրիայից դուրս բերելու գործողության մասին նախկինում չի հաղորդվել: Reuters-ը զրուցել է սխեմային ծանոթ 14 սիրիական աղբյուրների հետ, այդ թվում՝ օդանավակայանի աշխատակիցների, հետախուզության և նախագահական գվարդիայի նախկին սպաների և Ասադի բիզնես ցանցի մեկ ներկայացուցչի հետ։ Լրատվամիջոցը նաև ուսումնասիրել է Իբրահիմի գործընկերների միջև WhatsApp-ով նամակագրությունը, թռիչքների հետևման տվյալները, արբանյակային պատկերները, ինչպես նաև երեք մայրցամաքներում կորպորատիվ և ավիացիոն սեփականության գրանցամատյանները՝ կազմելու հաշվետվությունն այն մասին, թե ինչպես է Ասադի ամենամոտ վստահելի անձը կազմակերպել ինքնաթիռի անվտանգ անցումը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը տեղափոխել է անհայտ սև պայուսակներ՝ կանխիկով, որոնցում առնվազն 500,000 դոլար է եղել, ինչպես նաև փաստաթղթեր, նոութբուքեր և կոշտ սկավառակներ՝ «Խմբի» մասին կարևոր հետախուզական տվյալներով։ Սա կոդային անուն է, որն Ասադի և Իբրահիմի գործընկերներն օգտագործել են հեռահաղորդակցության, բանկային գործունեության, անշարժ գույքի, էներգետիկայի և այլ գործունեության ոլորտներ ընդգրկող կազմակերպությունների բարդ ցանցի համար։

Ասադը, որի գտնվելու վայրը ռեժիմի վերջին օրերին գաղտնի էր պահվում նույնիսկ մերձավոր ընտանիքի անդամներից, քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում։ Reuters-ը չի կարողացել կապ հաստատել նրա կամ Իբրահիմի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունները չեն պատասխանել գործողության վերաբերյալ հարցերին։

Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կառավարությունը վճռականորեն տրամադրված է վերադարձնել Ասադի անկմանը նախորդող ժամանակահատվածում արտասահման տարված պետական ​​միջոցները, Reuters-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հաստատել է, որ նախկին ղեկավարի պաշտոնանկությունից առաջ փողը երկրից դուրս է բերվել մաքսանենգ ճանապարհով, սակայն չի մանրամասնել, թե ինչպես, հավելելով, որ իշխանությունները դեռևս պարզում են, թե ուր է այն տարվել։

Դեկտեմբերի 6-ին, երբ իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորած ապստամբները շարժվում էին դեպի մայրաքաղաք, 13 տեղանոց Embraer ինքնաթիռը մոտեցել է Դամասկոսի միջազգային օդանավակայանին։ Ըստ գործողությանը տեղյակ վեց աղբյուրների՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի հետախուզության քողարկող համազգեստով տասնյակից ավելի աշխատակիցներ մոբիլիզացվել են՝ պաշտպանելու հանդիսությունների սրահը, օդանավակայանի VIP հատվածը և դրա մուտքի ճանապարհը։ Աղբյուրներից չորսը նշել են, որ իրենք եղել են դեպքի վայրում։

Տեղում գտնվողներից երեքը հայտնել են, որ մի քանի քաղաքացիական մեքենաներ՝ մգեցված ապակիներով, մոտեցել են տարածքին։ Տեղում գտնվողներից երկուսի՝ նախկին հետախուզության աշխատակցի և օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ մեքենաները պատկանում էին էլիտար Հանրապետական ​​գվարդիային, որը պատասխանատու էր Ասադին և նախագահական պալատը պաշտպանելու համար։

Օդանավակայանի անվտանգության պետ, բրիգադի գեներալ Ղադիր Ալին օդանավակայանի աշխատակիցներին ասել է, որ ինքնաթիռը կվերահսկվի Ռազմաօդային ուժերի հետախուզության անձնակազմի կողմից։ Ալին, որը ռազմաօդային ուժերի հետախուզության ավագ սպա էր, հրամաններ էր ստանում անմիջապես նախագահական պալատից՝ ըստ սիրիական օդանավակայանի երեք պաշտոնյաների և հետախուզության նախկին աշխատակցի։

C5-SKY ինքնաթիռն ամեն անգամ թռչել է դեպի Աբու Դաբիի Ալ Բատինի գործադիր օդանավակայան, որն օգտագործվում է բարձրաստիճան անձանց կողմից և հայտնի է խիստ գաղտնիության համակարգով, ցույց են տալիս Flightradar24-ի տվյալները: Սկզբում ինքնաթիռը Դուբայից մեկնել է դեկտեմբերի 6-ին և վայրէջք կատարել Դամասկոսում տեղական ժամանակով կեսօրին Այնուհետև այն թռել է դեպի Ալ Բատինի օդանավակայան և վերադարձել Դամասկոս ժամը 22:00-ից անմիջապես հետո։

Դեկտեմբերի 7-ին ինքնաթիռը վերադարձել է Դամասկոս մոտավորապես ժամը 16:00-ին և մեկ ժամ անց երրորդ անգամ մեկնել Ալ Բատին, այս անգամ՝ բեռնված կանխիկի պարկերով, ինչպես նաև կոշտ սկավառակներով և էլեկտրոնային սարքերով, որոնք պարունակում էին տեղեկատվություն Ասադի կորպորատիվ ցանցի մասին՝ ըստ հետախուզության աշխատակցի և Ասադի բիզնես ցանցի աղբյուրի։ Աղբյուրը նշել է, որ պահված տեղեկատվությունը ներառում էր ֆինանսական գրառումներ, հանդիպումների արձանագրություններ, ընկերությունների սեփականության, անշարժ գույքի և գործընկերությունների, ինչպես նաև դրամական փոխանցումների, օֆշորային ընկերությունների և հաշիվների մանրամասներ։

Դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան ապստամբ զինյալները հասան Դամասկոս, ինչը ստիպեց Ասադին փախչել Լաթաքիայի ամրոց՝ համաձայնեցնելով այն ռուսական ուժերի հետ։ Դամասկոսի օդանավակայանը դադարեց գործել։ Այդ օրը կեսգիշերից կարճ ժամանակ անց C5-SKY ինքնաթիռը վերջին անգամ լքեց Ալ Բատինը։ Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 3-ին Դամասկոսից հյուսիս գտնվող Հոմս քաղաքի վրայով անցնելուց հետո ինքնաթիռը մոտ վեց ժամով դուրս եկավ թռիչքի հետևից, նախքան Հոմսի վրայով կրկին հայտնվելը և Աբու Դաբի վերադառնալը։ Այդ ժամանակահատվածում այն ​​վայրէջք է կատարել Լաթաքիա նահանգի Հմեյմիմ բազայում՝ ըստ նախկին հետախուզական աշխատակցի։

Հմեյմիմից թռչող ինքնաթիռում է եղել Ահմեդ Խալիլը՝ Իբրահիմի մտերիմ գործընկերը, որն ակտիվ է եղել Ասադի ցանցում՝ ըստ ՌՕՈՒ հետախուզության սպայի, Ասադի բիզնես կայսրության աղբյուրի և WhatsApp-ի զրույցի։ Խալիլը գտնվում էր Արևմուտքի պատժամիջոցների տակ՝ Սիրիայում մի քանի բիզնեսներ ղեկավարելու և վերահսկելու միջոցով նախկին ռեժիմին աջակցելու համար։ Նա ռուսական բազա է հասել Էմիրությունների դեսպանատան զրահապատ մեքենայով և իր հետ տարել 500,000 դոլար կանխիկ գումար։ Խալիլը գումարը երկու օր առաջ հանել էր Սիրիայի միջազգային իսլամական բանկի (SIIB) հաշվից։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իբրահիմն ինքնաթիռը վարձակալել է լիբանանցի գործարար Մոհամադ Վեհբեից, որն ԱՄԷ-ի ազատ առևտրի գոտում գրանցված Flying Airline ընկերության սեփականատերն է։ Ինքը՝ Վեհբեն, գործակալությանը հայտնել է, որ որևէ կապ չունի ինքնաթիռի՝ դեպի Սիրիա թռիչքների հետ, ինքնաթիռն իրենը չէ, երբեմն այն վարձակալում է միջնորդից, որի անունը հրաժարվել է նշել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի