ՌԴ Գերագույն դատարանը «Թալիբան»-ը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է գլխավոր դատախազի՝ աֆղանական «Թալիբան» շարժման գործունեության արգելքը չեղարկելու խնդրանքը, գրում է Meduza-ն։

Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, ինչը նշանակում է, որ «Թալիբան»-ը կհանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Գերագույն դատարանի նիստն անցկացվել է փակ դռների հետևում։

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել 2003 թվականին՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այն ներառել է համապատասխան ցուցակում։ Այս կարգավիճակի վերացման հարցը քննարկվել է նախկինում։ 2020 թվականին Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը հայտարարել էր, որ դա կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նմանատիպ որոշում կայացնելուց հետո։

2021 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան «մոտենում է թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու որոշման կայացմանը», սակայն այդ որոշումը կրկին պետք է կայացվի ՄԱԿ-ում։ Նա նշել էր, որ Ռուսաստանը «համագործակցում է թալիբների ներկայացուցիչների հետ, հրավիրում է նրանց Մոսկվա և կապի մեջ է նրանց հետ Աֆղանստանում»։

2024 թվականի դեկտեմբերին Պետդուման ընդունել էր օրենք, որը թույլ է տալիս կազմակերպություններին հանել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, այն ստորագրել էր Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթի համաձայն՝ ահաբեկչական կազմակերպության գործունեության արգելքն առաջարկվում է վերացնել դատարանի որոշմամբ՝ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա։ 2025 թվականի մարտի վերջին Գլխավոր դատախազությունը դիմել էր Գերագույն դատարան՝ խնդրելով կասեցնել «Թալիբան» շարժման գործունեության արգելքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի