Վիճակագրական տվյալներ ռուս-թուրքական էներգետիկ հարաբերությունների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության սյունակագիր Իլյաս Քեմալօղլուն նյութ է հրապարակել, որտեղ  վիճակագրական տվյալներ  է հրապարակել  թուրք-ռուսական էներգետիկ հարաբերությունների մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Սյունակագիրը, ներկայացնելով որոշ տվյալներ Ռուսաստանի էներգետիկ պաշարների մասին, նշում է՝

«Ռուսաստանի Դաշնությունը էներգետիկ պաշարների տեսանկյունից աշխարհում ամենահարուստ երկիրն է։ Մեր օրերում Ռուսաստանը ունի 14 մլրդ տոննա (103.2 մլրդ բարել)  ապացուցված նավթի ռազերվներ։ Դա կազմում է աշխարհի նավթային պաշարների 6.1 տոկոսը։ Եթե նույն տեմպով շարունակվի, ապա այդ նավթը (օրական 505 մլն նավթ) Ռուսաստանին կհերիքի ևս 28 տարի»։

Այնուհետև, խոսելով Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի էնորգետիկ քաղաքականության մասին, Քեմալօղլուն գրում է.

«Եվ այսպես այս աղյուսակում, որն է Թուրքիայի տեղը։ Ռուսաստանից արտահանվող նավթից (257 մլն տոննա) 7 մլն-ը ը գնում է Թուրքիա։ Դա էլ կազմում է ռուսական նավթի արտահանման ծավալների մոտ 3%-ը։  2016թ. ռուսական նավթի ամենամեծ գնորդը Չինաստանն էր։ Նրանից հետո գալիս էին Հոլանդիան, Գերմանիան, Լոհաստանը, Բելարուսը, Իտալիան Հյուսիսային Կորեան, Ֆինլանդիան։ Այդ իսկ պատճառով Թուրքիան Ռուսաստանի նավթի արտահանման մեջ շատ մեծ տեղ չունի։  Իսկ ռուսական բնական գազի արտահանման հարցում իրավիճակը ավելի տարբեր է։ Թուրքիան ամենաշատ ռուսական գազ գնող երկրներից է ։  Վերջինս այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում, Գերմանիայից հետո։ Ինչպես հայտնի է Ռուսաստանի տարեկան 210 մլրդ խմ գազ է արտահանում։ 2017թ. այդ թվից 53 մլրդ բաժին է ընկել Գերմանիային, իսկ 30մլրդ-ը Թուրքիային։ Թուրքիային և Գերմանիայի հաջորդում են Իտալիան (24 մլրդ) Մեծ Բրիտանիան, (16 մլրդ), Ֆրանսիան (13 մլրդ), Լեհաստանը (10 մլրդ), Չեխիան (6 մլրդ), Նիդերլանդները (5 մլրդ)։ Արտահանվող ռուսական գազի 14 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային։  Նախատեսվում է, որ Թուրքական հոսքի գործարկման և միասին ցուցանիշները ավելի կաճեն»։

Շարունակելով խոսել ռուս-թուրքական էներգետիկ համագործակցության մասին՝ թուրք սյունակագիրը խոսում է նաև Ռուսաստանից Թուրքիա արտահանվող ածխի մասին։
Նշվում է, որ արտահանվող ածխի պաշարների 7 տոկոսը բաժին է հասնում Թուրքիային

Քեմալօղլուն նշում է, որ եթե վերոնշյալ վիճակագրական տվյալները Թուրքիայի տեսանկյունից դիտարկենք, ապա կարող ենք ասել հետևյալը.

«Թուրքիան  տարեկան 42.7 մլն տոննա նավթ է ներմուծում, որից  7 մլն-ը գնվում է Ռուսաստանից։ Այս հարթակում Իրանը Թուրքիայի ամենակարևոր գործընկերն է։ Թուրքիայի ներմուծած նավթի կեսը Իրանից է գնում։ Եթե նայում ենք ներմուծման Թուրքիայի ծավալներին, ապա տեսնում ենք , որ 2017թ. ներմուծվել է 55 մլրդ խմ. գազ։ Այդ թվի մեջ  Ռուսաստանի բաժինը կազմում է մոտ 50 տոկոս։ Այսինքն ստացվում է, որ Թուրքիայի ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինն ավելի մեծ է, քանի Ռուսաստանի արտահանման մեջ Թուրքիայինը»: