Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտը։

Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից եւ 72 երկրներից՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Սիրիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հայաստանը եւ Սինգապուրը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանն այս առթիվ նշել է. «Առաջադրումների գործընթացը վերահաստատում է մարդկության նկատմամբ մեր հավատը։ Ինչպես որ մեր գոյատեւումը Հայոց ցեղասպանության տարիներին կախված է եղել օտար մարդկանց բարությունից, այնպես էլ այս թեկնածուները՝ լինելով սովորական մարդիկ, ցուցաբերում են միեւնույն մարդկայնությունը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելով հանուն այլոց պաշտպանության։ «Ավրորա» մրցանակի միջոցով մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց՝ աջակցելով նրանց գործին եւ օգնելով փրկել շատերի կյանքը»։

Յուրաքանչյուր առաջադրում այժմ հետեւողականորեն քննվելու է մարդասիրության ոլորտի մասնագետների եւ փորձագետների կողմից։ Նրանք պատրաստելու են բացառիկ խիզախություն, նվիրում եւ ազդեցություն ցուցաբերած թեկնածուների վերջնացուցակը, որն ապա գնահատման է հանձնվելու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, իսկ վերջինս ընտրելու է մրցանակի հերոսներին եւ, արդյունքում, 2019 թ. դափնեկրին։ Հանձնաժողովը նախագահում է հայտնի դերասան եւ մարդասեր Ջորջ Քլունին, իսկ դրանում ներառված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախկին նախարար Բերնարդ Քուշները եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Անդրադառնալով առաջադրումների գործընթացին՝ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասել է. «Չնայած հարյուրավոր առաջադրումները վկայում են մարդու հանդեպ մարդու իսկ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցող շարունակական դաժանությունների մասին, «Ավրորայի» հերոսների ընտրության գործընթացը եղել եւ մնում է բացառիկ գոհացուցիչ, քանի որ դրա միջոցով մենք ծանոթանում ենք ողջ աշխարհի առավել ոգեշնչող եւ խիզախ անհատների հետ։ «Ավրորա» մրցանակն արձանագրում է այն դրական ազդեցությունը, որը բոլորս կարող ենք ունենալ մեր օրերում, երբ դրա կարիքն առավել քան հրատապ է»։

2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին: Նույն տարում ավելի ուշ դրան կհետեւի Երեւանում կազմակերպված միջոցառումների շարքը, որում Հայաստանը պատվի կարժանացնի մրցանակի հերոսներին եւ կազդարարի «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկրին՝ ներգրավելով բոլորին աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրների շուրջ քննարկման։