Մալխաս Ամոյանը և Կարեն Ասլանյանը եզրափակչում են․ ըմբշամարտի ԵԱ

Լուրեր

19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
Բոլորը

Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը դուրս են եկել Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ Մաիրբեկ Սարիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկին:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանն ուժերը չափել էր Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ և հաղթանակ տարել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 3:6 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 1:1 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցչին:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Կարապետ Մանվելյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):