Այս անգամ տեղացած կարկուտը մեծ վնասներ չի հասցրել. փոխնախարար

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը երեկ երեկոյան կարկտահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով  մեկնել էր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու և իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր և մեծ վնասներ չի հասցրել, թեպետ կան տարածքներ, որտեղ վնասվածություն կա: Ինչպես մյուս համայնքներում, Արտաշավանում ևս համայնքային հանձնաժողով կկազմվի, կներգրավվեն նաև մարզային հանձնաժողովի աշխատակիցներ, կկատարվեն հաշվարկներ, և 50 տոկոս ու ավել վնասվածության դեպքերը կներկայացվեն կառավարություն»,- նշել է փոխնախարարը:

Դիտարկման արդյունքում պարզվել է, որ Արտաշավանում  որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում պտղի ապրանքային տեսքն է տուժել:

Աշոտ Հարությունյանի խոսքով` Վայոց ձորի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն` կարկուտ է տեղացել նաև մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում, որտեղ նույնպես համայնքային հանձնաժողով է կազմվել  վնասի չափերը գնահատելու նպատակով: