Հայ երիտասարդների մոտ տարեցտարի մեծանում է չինական կրթության նկատմամբ հետաքրքրությունը. ԿԳ նախարար

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կրթաթոշակների հանձաժողովի (China Scholarship Council) քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի  գլխավորած պատվիրակությանը:

ԿԳ նախարարն երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ հայ-չինական միջպետական  ծրագրի շրջանակում Չինաստանի առաջատար համալսարաններում  Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերի համար:

Լ. Մկրտչյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական կրթական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. բացի երկու պետությունների միջև առկա ուսանողների փոխանակման ծրագրերից, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթական, այլ նաև միջպետական հարաբերություններին նոր որակ հաղորդելու տեսանկյունից, Հայաստանում գործում է Կոնֆիցիուսի անվան չինարեն լեզվի ուսուցման  կենտրոնը, Երևանում այժմ ընթանում է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը:

Ընդգծելով, որ  հայ երիտասարդների մոտ տարեցտարի մեծանում է չինական կրթության,  մշակույթի և տնտեսության նկատմամբ  հետաքրքրությունը՝ ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացության ընդլայնումը գիտության ասպարեզում, մասնավորապես շեշտելով գիտական կադրերի փոխանակման ծրագրերն ու համատեղ գիտական նախագծերի իրականացումը:

Չինաստանի Կրթաթոշակների հանձաժողովի  պատասխանատուն  ներկայացնելով իրենց գործունեությունը՝ նշել է, որ ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններոմ այժմ սովորում է շուրջ 43 հազար արտասահմանցի ուսանող:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում սովորող չինացի ուսանողների հետ կապված փոխանակման ծրագրերի ընդլայնման և աշխատանքային այլ հարցերի:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: