Հայաստանը դեսպանություն կբացի Օմանի Սուլթանությունում․ ծախսվելու է 345 հազար դոլար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը նախատեսում է դեսպանություն հիմնել Օմանի Սուլթանությունում՝ նստավայրը՝ Մասկատ։

Նախագիծը կառավարություն է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հիմնավորելով, որ որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև վերջին տարիներին նկատվող ակտիվ համագործակցությամբ ու բարեկամական հարաբերություններով։

«Հայաստանի և Օմանի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Օմանի Սուլթանությունը, վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն, տարածաշրջանում հանդես է գալիս որպես չեզոք կողմ՝ նպաստելով երկխոսության զարգացմանը։ Օմանական կողմը դրական է արձագանքել Մասկատում ՀՀ դեսպանություն բացելու առաջարկին՝ շեշտելով փոխադարձության սկզբունքի կիրառման կարևորությունը։

Դեսպանության գործունեությունը կնպաստի քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացմանը, զբոսաշրջության խթանմանը և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,-նշված է որոշման նախագծում։ Ըստ նախագծի՝ դեսպանության բացման համար 2025 թվականին նախատեսվում է ծախսել մոտ 345 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն դրամ։ Հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 211.7 հազար դոլար, իսկ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի, դեպոզիտի և միջնորդավճարի համար կպահանջվի ևս 134 հազար դոլար։ Ծախսերը կֆինանսավորվեն ԱԳՆ ծրագրային միջոցներից և պետական պահուստային ֆոնդից։