Մերցը շաբաթներ տևած բանակցություններից հետո հայտարարել է Գերմանիայում իշխող կոալիցիայի ձևավորման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանացի պահպանողականները Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ չորեքշաբթի համաձայնության են եկել ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների (SPD) հետ կոալիցիոն համաձայնագրի շուրջ, գրում է France 24-ը։

Մերցը, որի CDU/CSU դաշինքը հաղթել է փետրվարի ընտրություններում, հուսով է արագ ստանձնել Եվրոպայի առաջատար տնտեսությունը, քանի որ ԵՄ-ն բախվում է անդրատլանտյան անվտանգության կապերի լայնածավալ փոփոխությունների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկսված առևտրային պատերազմին: Նա ցանկանում է նոր դաշինք ստեղծել հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատների (SPD) հետ, որպեսզի կարողանա նոր կառավարություն ձևավորել մինչև մայիսի սկիզբը։

Կոալիցիոն բանակցությունները հատկապես հրատապ էին դարձել, քանի որ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության աջակցությունը շարունակում է աճել, ընդ որում, սոցհարցումները ցույց են տալիս, որ այն հավասար է CDU/CSU-ին կամ նույնիսկ մի փոքր առաջ:

Սպասվում է, որ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում կընտրվի մայիսի 7-ին։

Գերմանիայում փետրվարի 6-ին Շոլցի եռակողմ կոալիցիայի փլուզումից հետո անցկացվել էին համընդհանուր ընտրություններ։

Ընտրություններում հաղթել էր Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը։ Սոցիալ-դեմոկրատները զբաղեցրել էին երրորդ տեղը։

AfD-ն հավաքել էր ձայների ռեկորդային արդյունք՝ ավելի քան 20 տոկոս՝ դառնալով երկրորդ ամենամեծ կուսակցությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի