Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է օր առաջ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ հանրային պահանջը
Քաղաքականություն
03.10.2018 | 10:12Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է օր առաջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ հանրային պահանջը:
ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի գլխավորած կուսակցության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Կուսակցությունն այս հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գործադիր իշխանությանը: Կուսակցությունը կոչ է անում հայաստանյան խորհրդարանական կուսակցություններին գործել խոհեմաբար և դեմ չգնալ հանրային պահանջին»: