Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացել․ ԿԸՀ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն․ հայտնում են ԿԸՀ-ից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ 14 և 31 ԸԸՀ-ներ ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ներկայացվել։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և հիմք ընդունելով թիվ 14 և 31 ԸԸՀ-ներում անցկացված  վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին,  վերահաշվարկվելու են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։

Թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկ է իրականացնելու թիվ 14/10, 14/01 և 14/11  թվով 3 ընտրական տեղամասերում, իսկ թիվ 31 ԸԸՀ-ը՝ թիվ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերում։

Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ապրիլի 1-ին ժամը 14:00-ին թիվ 14 և 31 ԸԸՀ-ների նստավայրերում։