«Արժանապատիվ Հայաստան». «Երկիր Ծիրանիի» նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել. «Հրապարակ» 

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Արժանապատիվ Հայաստան»։

«Հրապարակի» հետ զրույցում նա նշեց, որ նոր քաղաքական ուժ ստեղծելու շարժառիթն այն է եղել, որ իրենք իրենց գիտելիքները եւ հնարավորությունները կարողանան ներդնել երկրի զարգացման գործում, շատ խնդիրներ կան, որոնք պահանջում են քաղաքական լուծում, ուստի իրենք շատ բան ունեն անելու այդ դաշտում։ «Մենք՝ մեր թիմով, հասկացանք, որ շատ բան ունենք անելու քաղաքականության մեջ, եւ մենք պարտավոր ենք մեր հնարավորություններն ու գիտելիքները ներդնել մեր երկրի զարգացման գործում։ Այդ պատճառով որոշեցինք մեր քաղաքական գործունեությունը չընդհատել եւ հասկացանք ու ըմբռնեցինք, որ քաղաքական ոլորտում շատ բան ունենք անելու, որովհետեւ շատ խնդիրներ, որոնք այսօր առկա են մեր հանրապետությունում՝ բոլոր ոլորտներում, կարող են ունենալ միայն քաղաքական լուծում՝ համակարգային փոփոխությունների միջոցով։ Այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել նոր քաղաքական ուժ՝ նոր քաղաքական կուսակցություն։ Մեր կուսակցությունը ղեկավարվելու է կոլեգիալ հիմունքներով, այսինքն՝ գործելու է համաժողով, բնականաբար, կոլեգիան կունենա նաեւ համակարգող նախագահ, ով եւ ընտրվելու է համաժողովի անդամների կողմից։ Կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունն էլ կրկին եղել է մեր թիմի կողմից»,- ասաց Մարինա Խաչատրյանը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: