ՄԻՊ աշխատակազմում քննարկման արդյունքում լեզվի դասավանդման խնդիրը կարգավորվել է

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանին ուղղված դիմումով Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների ծնողները բարձրաձայնել են կրթահամալիրում ռուսերենից բացի այլ օտար լեզու չդասավանդելու խնդիրը: Դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ հատուկ պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2016-2017թթ. ուստարվա օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված է անգլերեն լեզվի ուսուցում, մինչդեռ լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ուսումնական պլանում անգլերենն ընդգրկված չէ:

Կրթության և գիտության նախարարության դիրքորոշմամբ՝ 2016-2017թթ. ուստարվա ուսումնական պլանով մայրենի (հայերեն) լեզվից բացի նախատեսված է նաև «Ժեստերի լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների դասավանդում, և նոր օտար լեզվի ուսուցումը լսողության խանգարում ունեցող երեխաների համար կարող է առաջ բերել լրացուցիչ դժվարություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ նշել է, որ ժեստերի լեզուն չի համարվում միջազգային լեզու և դրա ուսուցումը հնարավորություն է տալիս լսողության խանգարում ունեցող երեխաներին հաղորդակցվել միայն հայերենին տիրապետող անձանց հետ՝ սահմանափակելով նրանց միջմշակութային հաղորդակցման հնարավորությունը: Նշվել է նաև, որ ուսումնական պլանի բովանդակությունը չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին: Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անգլերենի` որպես օտար լեզու, դասավանդման հարցը ներկայացվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական կարծիքի:

Առաջարկվել է առարկայի դասավանդումն իրականացնել 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 կամ 2 ժամ ծանրաբեռնվածությամբ: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առաջարկն ընդունվել է. նախատեսվել է անգլերենի ուսուցում 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 ժամ ծանրաբեռնվածությամբ: