Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում
Հասարակություն
02.10.2018 | 22:16Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում. այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լարտավական բաժինը:
Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից:
Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով:
Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա: