Հայաստանը շահագրգռված է հյուրանոցային ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ․ նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը. տեղեկացնում են գերատեսչությունից։

Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։

«Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը, ինչը վկայում է ձևավորված վստահության և համագործակցության մասին: Միևնույն ժամանակ, դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ, և ես վստահ եմ, որ այն օգտագործելով մենք կհասնենք ավելի մեծ արդյունքների», – նշել է Գևորգ Պապոյանը։

Այնուհետև քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր ձևաչափի հանդիպումների միջոցով գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջության և դահուկային զբոսաշրջության ուղղություններով:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հյուրանոցային ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էապես կարող է նպաստել երկրում զբոսաշրջության զարգացմանը։