ԱՄՆ-ը հետաձգել է ուկրաինացի երեխաների որոնման ծրագրի փակումը․ WP

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, լրատվամիջոցների հաղորդագրությունների ֆոնին, չեղարկել է ամերիկյան նախաձեռնությունը սահմանափակելու որոշումը՝ փաստաթղթավորելու ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունները, մասնավորապես երեխաներին Ուկրաինայից Ռուսաստանի տարածք անօրինական տեղափոխելու դեպքերը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ծրագիրը, որը հայտնի է որպես The Conflict Observatory, հետևել է ուկրաինացի երեխաների զանգվածային արտաքսմանը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք՝ օգտագործելով արբանյակային պատկերներ, կենսաչափական տվյալներ և այլ թվային դատաբժշկական գործիքներ։ Այս աշխատանքի շրջանակում հավաքագրված տվյալների շնորհիվ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Լրատվամիջոցն այս առնչությամբ նշում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կալանավորման հրամանը։

WP-ն պարզաբանում է, որ այս քաղաքականության ժամանակավոր փոփոխությունը, որի մասին նախկինում չի հայտարարվել, թույլ է տալիս ծրագրին շարունակել և ֆինանսավորում ստանալ ևս վեց շաբաթ՝ ավարտելու տվյալների պահեստի փոխանցումը ԵՄ ոստիկանական ծառայությանը՝ Եվրոպոլին:

Այս քայլին հնարավոր է դարձել հասնել  խմբի կողմից, որը բաղկացած է մի շարք կոնգրեսականներից՝ և՛ հանրապետականներից, և՛ դեմոկրատներից, ինչպես նաև բողոքական քրիստոնյաների ակտիվիստներից։

Conflict Observatory ծրագրին հաջողվել է տվյալներ հավաքել մի քանի հազար ուկրաինացի երեխաների ինքնության և գտնվելու վայրի վերաբերյալ, որոնք համարվում են անհետ կորած և ենթադրաբար գտնվում են Ռուսաստանում և Մոսկվայի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի