Վարչապետի աշխատակազմից համառորեն չեն հայտնում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունից այսօր հերթական անգամ հայտարարել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելու հրավերը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մոսկվա այցելելու հրավերը՝ մասնակցելու հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Factor.am-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանի հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք Փաշինյանն ընդունել է պաշտոնական Մոսկվայի հրավերը։

Խաչատրյանը պատասխանեց, որ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկություն։ Հստակեցնող հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը դեռևս հստակ չի պատասխանել Մոսկվային հրավերի հետ կապված, Արմեն Խաչատրյանը նշեց, որ ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմին, սակայն այդպես էլ չէին հայտել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին։

Մարտի 14-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել և ընդունել է ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել Մոսկվա և չէր մասնակցել Հաղթանակի շքերթին։ ՀՀ վարչապետը Մոսկվայում Հաղթանակի տոնակատարություններին մասնակցել էր 2023 թվականի մայիսի 9-ին։

 

 Մանյա Պողոսյան