Եթե Աղազարյանը մնար ՔՊ-ում, գալո՞ւ էիք ԱԺ՝ անձեռնմխելիությունից զրկելու․ Թովմասյանը՝ Վարդապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

«Դուք ներկայացրիք գործը, որից հասկանալի է, որ 2024 թվականի ամռանից արդեն ձեզ հայտնի էին իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով և պնդել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դուք եկել եք հիմա Ազգային ժողով, երբ արդեն Հովիկ Աղազարյանը ՔՊ խմբակցությունից դուրս է եկել, այս մասին ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Այնուհետև Թագուհի Թովմասյանը հարցրեց․ «Ես ուզում եմ այնուամենայնիվ պնդել իմ ասածը, հավատարժան չէ, տիկին դատախազ, ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ՔՊ խմբակցության կազմում, արդյո՞ք դուք կգայիք այստեղ նույն միջնորդությամբ»:

Աննա Վարդապետյանն էլ պնդեց, որ բոլոր դեպքերում ինքը այս հարցով կմտներ ԱԺ։ «Այո՛, կգայի։ Կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ և ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան»,- հայտարարեց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Գլխավոր դատախազի միջնորդությունը Հովիկ Աղազարյանին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ։ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել երկու տարբեր դրվագներով։

Մանրամասները՝ տեսանյութում։