Որևէ դավադրություն չկա․ Եղոյանը՝ նախագծից «արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը հանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը՝ ինչու է նախագծից հանվել «Հայաստանն արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը։ Նրա խոսքով՝ այստեղ որևէ դավադրություն չկա։

««Հայաստանն արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը հանվել է և խմբագրվել է այսպես՝ Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովորդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, անվտանգությունը և դիմակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- փոխանցեց Եղոյանը։

Հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նախաձեռնության քվեարկությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու քննարկվող նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։