Առավոտից իրիկուն խոսեմ՝ դեմ եմ ԵՄ-ի անդամակցությանը, մեկը ինձ չի կարող պատասխանատվության ենթարկել․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Բոլորը

ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը։ Ընդդիմադիր «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ երկու ամիս հետաձգելուց հետո օրինագիծը դարձյալ բերել են ԱԺ օրակարգ։

«60 000  քաղաքացիները, որոնք ցանկություն էին հայտնել ԵՄ-ին անդամակցելու, նախագծում նրանց կարծիքը ներկայացվել էր որպես ժողովրդի կամարտահայտություն,  և ասում էին՝ ՀՀ-ն ԵՄ է սլանում։ Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը որոշել է, որ այդ 60 000-ը ժողովրդի կամարտահայտություն չէ և ձեր այդ կամարտահայտություն նախադասությունը հանել է օրինագծից։ Սա օրենք չի, սա օրենքի ծաղր է։ Եթե այս օրենքն ընդունվեց․ ես առավոտից իրիկուն խոսեմ, որ դեմ եմ ԵՄ-ի անդամակցությանը, այն հանցագործություն է, ինձ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկի»,- նկատեց պատգամավորը։

Նշենք, որ հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նախաձեռնության քվեարկությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու քննարկվող նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։