Տարբեր երկրներից հնչել են հստակ ազդակներ հաջակցություն ԵՄ-ին անդամակցելու գործընթացի․ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ  Սահմանադրությամբ նախատեսված հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ:

«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը։ Հասարակակական հարցումները վկայում են այն մասին, որ ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրոպական միությանը: Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ քննարկվել է»,- ընդգծեց զեկուցողը:

Ի պատասխան ընդդիմադիրների հարցադրումների՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից և կառույցներից հստակ ուղերձներ են հնչել՝ հաջակցություն ՀՀ-ի ԵՄ-ին անադամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբաբերյալ։

«Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք ԵՄ անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որպեսզի այն տարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, կդառնա նույն անվտանգության համակարգի մաս, ինչ ունի Միությունը։ Անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է։ Դա միայն զինված ուժերի կամ պաշտպանության մասին չէ, այլև տնտեսության, ժողովրդավարության և ինստիտուտների, որոնք ապահովում են համապարփակ անվտանգություն։ Դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ՝ ակնկալում ենք մտնել այդ անվտանգության հովանոցի տակ»,- նշեց Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։